ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը
Դիտել նաև
Ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին»
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ
Կերկարացնե՞ն հայ գերիների կալանքը
Հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից
Հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից
Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո 10 հայ զինվորականների ազատ արձակումը։ Այս մասին կիրակի Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ողջունում ենք դեկտեմբերի 19-ին ԵՄ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանում 10 կալանավորվածների [զինվորականների] ազատ արձակումը»,- գրել է նա և կոչ արել ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին։