Պյոտր Պորոշենկոն ներխուժել է «Ռադա» հեռուստաալիքի ուղիղ եթեր և կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել. Տեսանյութ
Ուկրաինայի հինգերորդ նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն անսպասելիորեն ներխուժել է «Ռադա» հեռուստաալիքի ուղիղ եթեր և կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, հայտնում է «Украинская правда»-ն:
Պորոշենկոն ներխուժել է խորհրդարանի շենքում տեղակայված տաղավար, երբ այնտեղ ընթանում էր առավոտյան ուղիղ հեռարձակում «Ժողովրդի ծառա» կուսակցության ժողովրդական պատգամավոր Դանիլ Գետմանցևի հետ։
Նա մոտեցավ հաղորդավարներին ու մեջքով դեպի տեսախցիկը կանգնելով ասաց, որ հեռուստաալիքը խոչընդոտում է պատգամավորների աշխատանքին։
Պորոշենկոն մերժել է սեղանի շուրջ նստելու և զրույցին միանալու հրավերը։ Այնուհետև քաղաքական գործիչը շրջվել է դեպի տեսախցիկներն ու արդեն հայտարարել, որ «հարկատուների միջոցներն անօրինական կերպով ծախսվել են խորհրդարանական հեռուստաալիքը թարմացնելու վրա»։
Պորոշենկոն հրաժարվել է նաև ձայնային սարքավորումներից, որոնք իրեն առաջարկել են լրագրողները, և ի վերջո լքել է եթերը։
Նախկին նախագահն իր պահվածքը բացատրել է «չափազանց էմոցիաներով»։
Zham.am