Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Մեր մտավախությունները հաստատվում են. Ալիևն արդեն հիմնավորում է, թե ինչու չի կարելի ռազմագերիներին վերադարձնել Հայաստան

Երբ Փաշինյանի ռեժիմը գերիներին «սևերի և սպիտակների» բաժանելու որոշում կայացրեց, և Ալեն Սիմոնյանն ասաց, որ, ըստ էության իրենց իշխանության համար «գերիները այլևս չկան» , անմիջապես կասկածներ առաջացան, թե ինչու են Հայաստանի իշխանությունները ցանկանում տարանջատվել գերիների խնդրից: Ավելին, գործնականում բոլոր միջնորդներն ու միջազգային կառույցները հայտարարել էին գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստան, ԱՄՆ, Հաագայի միջազգային դատարան, ԵՄ և այլն։

Թվում էր, թե գերիների հարցը միակ խնդիրն էր, որտեղ բոլոր միջազգային խաղացողները միակարծիք էին, բայց պարզվում է, որ անգամ այս հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունները գտել են Հայաստանի պետական ​​և ազգային շահերին վնաս հասցնելու ճանապարհը։

 

Եվ հիմա Ադրբեջանը փայլուն կերպով օգտվում է Փաշիյանի ռեժիմի՝ «գերիներին դատելու» որոշումից։ Ադրբեջանի նախագահ Իլհամը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում, պատասխանելով հայ գերիների վերադարձի մասին հարցին, բառացիորեն ասել է հետեւյալը. «Գերիներից ոմանք ձերբակալվել են Հայաստանում, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ, վերադարձողների եւ նրանց հարազատների համար։ Մենք նրանց հայրենիք վերադարձրինք, իսկ այնտեղ նրանց ձերբակալեցին։

Բացառված չէ, որ կտտանքների ենթարկեն այս մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այս մարդկանց դաժան խոշտանգումների են ենթարկվելու»:

Ալիևը նաև ասել է, որ նման պայմաններում Ադրբեջանում պահվող մարդիկ չեն կարող որևէ միջազգային կոնվենցիայով ռազմագերի համարվել, և շարունակելով իր միտքը՝ նշում է, որ եթե ավելի շատ մարդկանց վերադարձնեն, նրանք ավելի շատ կձերբակալվեն:

Միաժամանակ Ալիեւը վկայակոչում է Հայաստանի իշխանությունների որոշումներն ու հայտարարությունները՝ հիմնավորելու համար իր դիրքորոշումը: Այսպես, Ալիևը հեգնում է բոլոր այն միջազգային կառույցներին, որոնք նախկինում պահանջում էին հայ ռազմագերիներին վերադարձնել իրենց հայրենիք՝ ակնարկելով, որ բոլոր միջազգային կառույցները պետք է պաշտպանեն գերիներին ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից։

Այսպիսով, կարելի է պնդել, որ Փաշինյանի ռեժիմի՝ գերիներին դատելու որոշումը ձեռնտու էր միայն Ադրբեջանին։ Եթե ​​այսքանից հետո ինչ-որ մեկը պնդի, որ Հայաստանի իշխանությունները միամիտ են, պարզունակ, անգրագետ, ապա նման հայտարարություններ անողները կհայտնվեն ծիծաղելի վիճակում, քանի որ առավել քան ակնհայտ է, որ այս ամենը պետք էր Իլհամ Ալիևին, որպեսզի նա կարողանա արդարացնել միջազգային կառույցների և միջնորդների մոտ՝ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու իրենց ցանկության բացակայությունը:

Ավելին, եթե վաղը Ալիևը որոշի բոլոր գերիներին վերադարձնել Հայաստան, ապա դա կանի իր շահերից ելնելով և այնպիսի հիմնավորումներով, որ բոլորը հասկանան, որ Փաշինյանի ռեժիմը կապ չունի այս մարդկանց տուն վերադառնալու հետ։

Այսպիսով, եթե այս ամենը ամփոփենք, ապա կարելի է հայտարարել, որ ինչ-որ «անտեսանելի ձեռք Երևանում» Հայաստանի իշխանություններին ուղղորդում է իրենց քայլերը կատարել ՀՀ ազգային և պետական ​​շահերի դեմ։ Ընդ որում, սա կրկնվում է ավելի քան մեկ, երկու, երեք կամ նույնիսկ հինգ անգամ։ Սակայն գերիների հարցում ամեն ինչ այնքան թափանցիկ է, որ ցինիզմը, որով գործում են Հայաստանի ներկայիս իշխանությունները, ուղղակի ապշեցնում է, և ուղղակի ամոթ է, որ այսքանից հետո նրանք շարունակում են կառավարել պետությունը։

 

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan