Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
25
Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Պատերազմ Արցախում
Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը

Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ

«Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ գրող, իրավաբան Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է ԱՄՆ Մեն նահանգի Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է պատրաստել Portland Press Herald-ը՝ մեր հայրենակցին ներկայացնելով որպես պատմություն կերտող, այս պաշտոնում առաջին կին և ներգաղթյալ ղեկավարը: Քաղաքային խորհուրդն Աննա Աստվածատրյանին ընտրել է փակ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նորընտիր ղեկավարն այս ընտրությունը բացատրել է նրանով, որ երկրում ներգաղթյալների աճին զուգահեռ առաջանում է նրանց կողմից ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը: «Ես անհամբերությամբ սպասում եմ այդ քննարկումներն աջակցելու իմ դերակատարմանը: Իմ հիմնական նպատակներից է սերտորեն համագործակցել դպրոցների հետ բյուջեի հարցերով, որպեսզի, երբ այն տեսնենք, անակնկալի չգանք»,-ասել է Աննա Աստվածատրյանը:

 

Օրաթերթը ներկայացրել է Թերքոթի կենսագրության որոշ դրվագներ, մասնավորապես այն, որ նա ծնվել է Ադրբեջանում, սակայն նրա ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն, երբ Աննան դեռ երեխա էր, հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով: Ընտանիքը երեք տարի ապրել է Հայաստանում, որից հետո տեղափոխվել են ԱՄՆ: Այստեղ Աննա Աստվածատրյանը ստացել է իրավաբանի կրթություն, այնուհետև որպես քարտուղար աշխատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում: 2012-ին հրատարակել է Բաքվի ջարդերի իր օրագիրը՝ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով:

Մենում նրա քաղաքական կարիերան սկսվել է 2013 թվականից, երբ հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Մի քանի տարի հետո արդեն դարձել է Մենի քաղաքային խորհրդի անդամ:

Աննա Թերքոթ-Աստվածատրյան հայտնի է Արցախի միջազգային ճանաչման գործում իր մեծ դերակատարմամբ: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ նախաձեռնել է «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ եւ դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը պատերազմից հետո Արցախում հաստատված ընտանիքների կարիքների գնահատման նպատակով՝ նպաստելու հետագայում թիրախավորված քաղաքականության մշակմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan