Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Լիպարիտյանին Հայաստան են ուղարկել Փաշինյանի իշխանության համար «Օվերտոնի պատուհանը բացելու» նպատակով

Ժիրայր Լիպարիտյանն առանցքային դեր է խաղացել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք։ Տեր-Պետրոսյանի թիմում նա ներկայացնում էր քաղաքական գործիչների, այսպես կոչված, «արևմտամետ թեւը», որի նպատակն էր ամեն գնով հաստատել հայ-թուրքական հարաբերություններ և այս գործընթացի արդյունքում Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց: Սակայն Ղարաբաղյան Առաջին պատերազմում հայկական ուժերի հաղթանակը եւ այն ժամանակ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգության մարտահրավերները օբյեկտիվորեն թույլ չտվեցին որ «Լիպարիտյանի գիծը» հաղթի։

Այդ իսկ պատճառով 1997 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև մեծ պայմանագրի (Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը) ստորագրումից հետո Լիպարիտանը հրաժարական տվեց։ Այդ ժամանակվանից Լիպարիտյանը որպես «քաղաքական գործոն» Հայաստանում այլևս գոյություն չուներ, սակայն պետք է նշել, որ պատերազմի ավարտից հետո՝ 1994 թվականին, Լիպարիտյանը զգալիորեն խանգարեց Հայաստանին «կապիտալացնել» ղարաբաղյան պատերազմում հաղթանակը դիվանագիտական ​​դաշտում։

Ավելին, 1994-ի հաղթանակից հետո, քաղաքագիտական տեսանկյունից տեղի ունեցավ շատ անտրամաբանական շրջադարձ՝ 1994-ին հաղթած Հայաստանը խայտառակ պարտություն կրեց 1996-ին Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Սա ցույց է տալիս, թե որքան ամոթալի ու արհեստական ​​արգելքներ կային Հայաստանի այն ժամանակվա իշխանական համակարգում։

Իսկ 2007 թվականից հետո, երբ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները և դրան հաջորդած բանակցությունների գործընթացը տեղի էր ունենում «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում, «լիպարիտանիզմը»՝ որպես հայաստանյան քաղաքական դաշտի երևույթ վերջնականապես տապալվեց։

Այս երևույթը «վերակենդանացավ» 2020 թվականի դաժան պարտությունից հետո, երբ Հայաստանը ծանր պարտություն կրեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում, և Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին մարտի դաշտում տարած իրենց հաղթանակը դիվանագիտական ​​ասպարեզում կապիտալիզացնել։

Թե որն է լինելու Հայաստանի պարտության «ճանապարհային քարտեզը», դեռևս պարզ չէ, բայց հենց այստեղ էր, որ Բաքվի և Անկարայի համար հնարավորություն ստեղծվեց ծանր զիջումների նախօրեին բացել «Օվերտոնի ոչ թե պատուհաններ այլ անգամ դռները» Հայաստանի համար։ Եվ շատ կարևոր է, որ այս «Օվերտոնի դռները» բացեր Հայաստանի ներսից մեկը, ոչ թե դրսից։ Մի բան է, երբ Չավուշօղլուն կամ Ալիևը հայտարարում են իրենց մտադրությունների և ցանկությունների մասին, և բոլորովին այլ բան, երբ նրանց հաղորդագրությունները զուգորդվում են Հայաստանի ներսում հայկական անուն-ազգանուն կրող մարդկանց կողմից արտասանվող մտքերի հետ։ Եվ միանգամայն տրամաբանական է, որ հենց այս պահին Հայաստան պետք է գործուղվեր Ժիրայր Լիպարիտանը, ում առաքելությունն է բարձրաձայնել ու ցույց տալ, թե ինչ զիջումների պետք է գնա Հայաստանը։

Կարող եք նաեւ ուշադրություն դարձնել Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հնչեցրած թեզերին (որոնք նա հնչեցրել է Երեւանում 2018 թվականի վերջին), որոնք նման են այն թեզերին, որոնք այսօր առաջ է քաշում Ժիրայր Լիպարիտյանը, և պարզ կդառնա, թե թուրքական և ամերիկյան մի շարք շրջանակներ Հայաստանին և նրա ժողովրդին ինչ ճակատագիր են պատրաստում:

Ավելին, Լիպարիտյանին այլ դեր նույնպես վերապահված է, իր նոր «թեզերով» նա պետք է «լուսավորի» Փաշինյանի թիմին, որը գաղափարական տեսակետից շփոթության մեջ են: Ֆենոմենալ է, որ Ցեղասպանությունով անցած ժողովուրդը արգանդից ծնվել է այնպիսի կերպար, ինչպիսին Լիպարիտյան Ժիրայրն է։

Ֆենոմենալ է նաև, որ նման կերպարը լուրջ գործոն էր նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը հաղթեց Ղարաբաղյան պատերազմում։ Սա ցույց է տալիս, թե որքանով է հայի օրգանիզմը որպես ժողովուրդ և հասարակություն «հիվանդ», քանի որ Հայաստանում միշտ էլ լայնորեն ներկայացված են եղել ծայրահեղ գաղափարներ՝ «Ծովից ծով Հայաստանից» և ընդհուպ մինչև Հայաստանի ամբողջական կործանման գաղափարը։

Առաջին հայացքից թվում է, թե այս երկու գաղափարները հակասում են միմյանց, սակայն իրականում դրանք «հայ օրգանիզմի» հիվանդության տարբեր դրսեւորումներ են։ Այս երկու տեսակետներն էլ վտանգավոր են հայ ժողովրդի համար նրա անվտանգության ապահովման տեսանկյունից։ Բայց եթե 30 տարի պետականություն ունեցող ժողովուրդը չի կարողանում ձերբազատվել այդ «հիվանդ տարրերից», ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, որ հայ ժողովուրդը որպես «պետություններ ձեւավորող ազգ» դեռ չի կայացել: Եվ դրա գլխավոր պատասխանատուն հայ ժողովուրդի քաղաքական էլիտան է, որը վերջին 30 տարիների ընթացքում չի կարողացել «հայ էթնիկ խմբավորումից» լուրջ պետականաստեղծ ազգ ձևավորել։

Այդ իսկ պատճառով «փողոցային գործիչները» կարողացան հեշտությամբ գրավել կառավարման ղեկը և երկիրը հասցնել գրեթե կործանման եզրին։

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan