«Քրիստինե Գրիգորյանն ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ». Ոսկան Սարգսյան
«Քրիստինե Գրիգորյանն ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Ո՞վ է Քրիստինե Գրիգորյանը, իրավապաշտպան ի՞նչ գործունեություն է ծավալել. ոչ մի։ 2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը Քրիստինե Գևորգյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականն է եղել (միջազգային իրավական հարցեր):
ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2021 թվականի ապրիլի 6-ի N 345-Ա որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ Հայաստանում պետական միայն մեկ պաշտոնյա կար՝ ՄԻՊ-ը, ով նորմալ աշխատում էր, դրա համար դարձել էր ապիկար իշխանության աչքի փուշը, այդ պատճառով նրան փոխարինում են ՔՊ-կան անդեմ մեկով»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից