Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419 նոր դեպք. մահացել է 27 քաղաքացի
Դիտել նաև
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում պատվաստումների առումով. նախագիծ
Հայաստանում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել
COVID-ի հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է. ԱՀԿ
Գեղարքունիքում Covid-ի ախտորոշման նպատակով կատարվել է 56 թեստավորում
Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 419 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340396 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2396894 վերջին մեկ օրում` 7438 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11405 պացիենտ. Մեկ օրում նվազել է 571-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 320439 անձ` վերջին մեկ օրում 963 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7669 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1454 է: