«Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել». ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
Դիտել նաև
Արարատ Միրզոյանը չի հաղթահարում վախերը
«Բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»․ Արարատ Միրզոյան
Արարատ/Arabat Միրզոյանը ստախո՞ս է, թե՞ անգրագետ
Վե՞րջ, թշնամանալուն պատրա՞ստ եք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
- Ստոկհոլմում կայացա՞վ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։
-ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։