Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է

Դիտել նաև
Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր
1 մլրդ 100 մլն դրամ` մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար
Մետրոպոլիտենը դեկտեմբերի 31-ին կաշխատի մինչև ժամ 03:00-ը
Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի
Սահակ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Երևանի մետրոպոլիտենը նոր ղեկավար ունի
«Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Բառացիորեն նույն նյութով, նույն ձեւով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։
Վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլեւ «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման անհրաժեշտությամբ:
Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու: Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու եւ վերականգնված պատմաճարտարապետական միջավայր»:
Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից