Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը

2022-ի փետրվարից նախատեսվում է նաեւ հոսանքի սակագնի բարձրացում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա շուրջ 20 դրամով՝ դառնալով 200.47 դրամ։ Միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այլ բան էր խոստանում։ Նա դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր․

«Ըստ նախկինում կնքված պայմանագրի՝ դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրն ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա ջրի» հետ կարողացանք, ի վիճակի եղանք աշխատել եւ պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին «Հրապարակ»-ը հարցրեց՝ ինչո՞ւ է պայմանավորվածությունը խախտվել, եւ որոշվել է նախատեսվածից 2 տարի շուտ բարձրացնել սակագինը։

«Ոչ մի պայմանավորվածություն էլ չի խախտվել։ Պայմանավորվածություն եղել է էն մասով, որ եթե կլինեն համապատասխան փոխհատուցումներ, ապա «Վեոլիան» չի առարկի, որ դեռեւս 2016 թ․ մրցույթում ֆիքսած բազիսային գներում փոփոխություններ արվեն։ Այսինքն՝ սկսած 2019 թ․ մինչեւ ներառյալ նաեւ 2018, 2019, 2020, 2021 թթ․ համապատասխան փոխհատուցումներով, այսինքն՝ վարձակալական վճարներ, կառավարության սուբսիդիա,  բազիսային սակագների նվազեցում է եղել, հաշվարկի արդյունքում ստացվել է գործող գինը՝ նույն 180 դրամը։ Հիմա էդ պայմանավորվածություններն էլի ուժի մեջ են, եթե ուզենանք էլի վարձակալական վճարը նվազեցնենք, էլի կունենանք նույն սակագինը, ինչ որ ունենք՝ 180 դրամը»,- ասաց Գ․ Բաղրամյանը։

- Իսկ ինչո՞ւ չեք ուզում նորից այդպես անել։

- Դրա համար մենք նոր սխեմա ենք առաջարկել կառավարությանը, որ առանձնացնենք սոցիալապես անապահով սպառողներին, բանակցենք «Վեոլիայի» հետ հաջորդ 10 տարվա համար, ասենք՝ 3-4 տարի պետք է սակագնային բարձրացում ունենայինք, հետո էդ բարձրացած կետից պետք է սկսեր նվազել, ու որպեսզի կտրուկ բարձրացումներ, հետո նվազումներ չունենանք, կայունություն ունենանք ե՛ւ տնտեսության, ե՛ւ սպառողի համար, բանակցել ենք՝ ընդհանրապես հիմքում դնելով, որ վարձակալական վճարների որեւիցե նվազում չլինի տասը տարում, այսինքն՝ 10 տարվա ընթացքում բյուջետային մուտքերի որեւիցե նվազում չի լինելու։ Նաեւ սոցիալապես անապահովների խումբ ենք առանձնացնում, որոնց վրա չազդի ընդհանրապես այս բարձրացումը՝ թողնում ենք 180 դրամ։ Արդյունքում ստացել ենք մի պատկեր, որ մոտ 20 դրամ բարձրացնելով՝ առաջիկա տասը տարիներին մենք կունենանք կայուն սակագնային քաղաքականություն։ Խոսքը չի վերաբերում, որ հենց ուղիղ 200 դրամ կստացվի։ Իհարկե, սղաճից ելնելով՝ որոշակի շեղումներ՝ 1-2 դրամ վերեւ-ներքեւ կարող է պահպանվել։

- Այսինքն՝ 2019-2020, 2021 թթ․ կառավարությունն այդ փոխհատուցումը տվել է, իսկ 2022 թվականի համար այլեւս չի լինելու։

- Փոխհատուցման տարբեր տեսակներ կան․ կարող է լինել ուղղակի սուբսիդիայի տեսքով։ Երբ որ մենք «Վեոլիա ջրին» տվել ենք պայմանագրով վարձակալության համակարգը, իր սակագներում կան վարձակալական վճարներ։ Ամեն տարի մոտավորապես 5-6 միլիարդ, նույնիսկ՝ ավելի շատ, պետբյուջե գումար են վճարում։ Հիմա կարող ես այդ 6 միլիարդը չուզել, ասես՝ բյուջե վճարիր 4 միլիարդ, ու սակագինը մի բան էլ իջեցնես, օրինակ։ Իսկ մենք առաջարկել էինք, որ այսուհետ դիտարկենք էնպիսի սցենար, որ ինչ որ նախատեսված էր ի սկզբանե, որ պետք է վճարվի պետական բյուջե, որեւիցե գումար չնվազեցվի, ընդամենը էդ գումարների տեղաշարժ անենք տարիների մեջ՝ հիմքում դնելով, որ տասը տարվա բյուջե վճարվող գումարը պետք է մնա նույնը։

- Բայց փաստն այն է, որ Փաշինյանը 2018 թ․ խոստանում էր, որ մինչեւ 2024 թվականը ջրի սակագնի բարձրացում տեղի չի ունենա, հիմա ստացվում է՝ էլի խաբեց ժողովրդին։

- Դուք ասում եք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ես էլ ասում եմ՝  պայմանավորվածությունն էլի ուժի մեջ է։ Հիմա մենք առաջարկել ենք նման սցենարով առաջնորդվել, որովհետեւ ես, օրինակ, արդար չեմ համարում, որ պետական բյուջեի հաշվին իմ ջրի վարձը զեղչվի․ ինչի՞ համար։

- Իսկ սուտ խոստում տալն արդա՞ր է։ Ինչքան ուզում է հիմա տարբեր բաներ ասեք, շատ պարզ է ամեն ինչ՝ մարդը խոստացել է, որ մինչեւ 2024 թիվը սակագինը չի բարձրանա, հիմա բարձրանում է։

- Դուք ուրիշ մեկնաբանություններ եք տալիս։ Ես Ձեզ բացատրեցի՝ ինչ է եղել, որեւիցե պայմանավորվածության խախտում չի եղել։

- Նիկոլ Փաշինյանի խոսքերին այս փաստը հակասում է։

- Ձեր կարծիքով է հակասում։ Ես Ձեզ բացատրեցի, թե ոնց է եղել։

- Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն սպասվո՞ւմ է 2022-ին։

- Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։

- Իսկ դա՞ ինչ հիմքով է բարձրանալու։

-Էդ հիմքերը կներկայացնենք մի քանի օրից։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, եւ ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում։ Մենք ամեն տարի գրություններն ստանում ենք ընկերություններից, տեսնում ենք՝ ինչ խնդիրներ կան իրենց մոտ, ինչ ֆինանսական վիճակ է, ըստ դրա հաշվում ենք ու տեսնում ենք՝ վերջնական սպառողների գործող գներն ապահովո՞ւմ են, արդյոք, էդ գումարներն ապահովելու համար, թե՞ չէ։ Եթե չեն բավարարում, հարց է առաջանում, որ էդ չափով բարձրացվի։

- Այսինքն՝ մի քանի օրից պա՞րզ կլինի՝ բարձրանո՞ւմ է հոսանքի սակագինը։

- 2022-ի փետրվարի 1-ից է լինելու, եթե լինի։

- Իսկ գազի մասո՞վ էլ կա քննարկում՝ սակագնի փոփոխության։

- Գազը փոխկապակցված է այս պայմանավորվածությունների հետ, կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ Դրանք շաղկապված են իրար հետ։ Ես ենթադրում եմ, որ որոշակի նաեւ այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan