Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Քաղցկեղի մասին. Մեր ապրելակերպը պետք է լինի՝ անլուծելի չդարձնել խնդիրները. Արմեն Քոչարյան

Քաղցկեղ հիվանդության բուժման ժամանակակից եղանակների, կորոնավիրուսի, պատվաստման, մարդկային արժեքների և այլ հարցերի շուրջ՝ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի Կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայության ղեկավար, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան,  ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանի հետ:

-  Հարգելի բժիշկ, ի թիվս այլ նորամուծությունների,Հայաստանում այսօր արդեն կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման իմպլանտային տարբերակը, ինչ է այն իրենից ներկայացնում:

-  Իմպլանտի գաղափարը բժշկության մեջ ուղղակի փրկություն է: Երբ իմպլանտը եկավ բժշկին և հիվանդին օգնելու, իսկական հեղափոխություն էր և փրկություն: Կրծքի իմպլանտները, ինչպես այլ սինթետիկ նյութերը, պրոթեզները, ալոպլաստիկ նյութերը, ցանցերը, բավականին լավ որակ ունեն, իրենց բնույթով մոտեցված են օրգանիզմում ալերգիաներ և այլ վնասներ չառաջացնելու հնարավոր մինիմալ սահմանին և ամբողջ աշխարհում ունեն բավականին երկար պատմություն: Այս առումով Հայաստանը հետ չի մնում միջազգային ստանդարտներից: Հայկական բժշկությունը արագ յուրացնելու և կիրառելու մեծ փորձ և ներուժ ունի, և մենք լիարժեք տիրապետում ենք քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներին: Վերջին ժամանակներս խոսակցություններ գնացին այն մասին, թե կան իմպլանտի տեսակներ, որոնք քաղցկեղ են առաջացնում: Նախ դա կազմում էր չնչին տոկոս, և երկրորդ, միանգամից այդ կասկած հարուցող տեսակները դուրս եկան արտադրությունից և կիրառությունից: Մնացել են անվտանգ իմպլանտները, և որևիցե խնդիր դրանց կիրառման մեջ չկա, մտահոգվելու առիթ չունենք: Իմպլանտի կիրառման ժամանակ կրծքագեղձը չի հեռացվում, այլ հեռացվում է կրծքագեղձի հյուսվածքը, տեղադրվում է իմպլանտը, և վերականգնվում է ավելի գեղեցիկ, ավելի սիրուն և ապահով կրծքագեղձ:

-  Եթե մի կրծքում հայտնաբերվել է քաղցկեղ, այն վիրահատելով Դուք նախընտրում եք վիրահատել նաեւ այն կուրծքը, որտեղ քաղցկեղային գոյացություն չի հայտնաբերվել, ինչու:

-  Բժշկությունը շատ հանգիստ, շատ գրագետ ձևով տվել է այդ հարցի պատասխանը: Քաղցկեղը իր բնույթով բազմապատճառային հիվանդություն է՝ մի քանի տասնյակ կամ միգուցե հարյուրավոր պատճառներ օրգանիզմում բերում են թիրախային օրգանում քաղցկեղային բջիջների ձևավորման: Թիրախ կարող է հանդիսանալ ոչ միայն այն կուրծքը, որում առկա է քաղցկեղ, այլ նաև  այդ պահին առողջ կուրծքը: Նշենք, որ քաղցկեղի բուժման համար գոյություն ունեն գենետիկական հետազոտություններ: Եթե հիվանդը ունի անամնեզ, ընտանիքում քաղցկեղ, կրծքագեղձում կան նախաքաղցկեղային օջախներ, սահմանային կամ չարորակ տիպի կալցիֆիկատներ, նախաքաղցկեղային հիվանդություններ, բորբոքային կիստաներ, ֆիլոիդ ուռուցքներ, ադենոզի օջախներ և այլն, ապա բավականին հիմնավորված և գրագետ է քննարկել դեռևս առողջ կրծքագեղձի վիրահատության հարցը: Քանի  որ այդ գենետիկ տեստը իր բնույթով բավականին թանկ է, ապա նշված ռիսկային գործոնների պարագայում ամենառեալ մոտեցումը համարվում է ուղղակի կրծքագեղձի հյուսվածքի չլինելու հանգամանքը՝ հետագայում լրացուցիչ խնդիրներից հեռու մնալու համար: Մեկ այլ  քաղցկեղի առաջացումից խուսափելու համար միանգամայն գրագետ և հիմնավորված է քննարկել մյուս կրծքագեղձի վիրահատման հարցը, առավել ևս այն դեպքում, երբ դու կուրծքը պահպանում ես, հեռացնում ես կրծքագեղձի հյուսվածքը, և և վերականգնում ես ավելի գեղեցիկ  և ապահով կրծքագեղձ:

-  Այսինքն, կատարվում է նաեւ պլաստիկա:

-  Այո, երկուսը մեկում:

-  Ովքեր կարող են դիմել բուժման այս՝ իմպլանտի տեղադրմամբ կրծքագեղձի քաղցկեղի բուժման վիրահատական  տարբերակին, եւ որ փուլում այլեւս անիմաստ է խոսել իմպլանտի տեղադրման մասին:

-  Ուռուցքի հայտնաբերման վաղ փուլերում, առաջին, երկրորդ, բավական խոստումնալից է իմպլանտի տեղադրմամբ բուժումը, և առողջացումը մոտ է 100 տոկոսին: Այդ պարագայում քաղցկեղի կրկնության հավանականությունը մոտենում է գրեթե զրոյի: Ավելի բարձր ստադիաներում, օրինակ, չորրորդում, խելամիտ չէ կիրառել իմպլանտ: Եթե քաղցկեղի երրորդ, չորրորդ ստադիաներում հորմոն թերապիան, քիմիաթերապիան , ճառագայթային բուժումը տալիս են սպասվող արդյունքները, ապա ազնվորեն պետք է հիվանդին տեղյակ պահել, որ կոսմետիկական լուծումը կարող է լինել ժամանակավոր, և հիվանդությունը կարող է ունենալ կրկնվելու հավանականության բարձր տոկոս:

-  Դարձյալ կանանց՝ ժամանակին բժշկի դիմելու մասին: Կրծքագեղձի ուռուցքի ուշ հայտնաբերումը բերում է անդառնալի հետեւանքների եւ հակառակը ժամանակին բժշկի դիմելը կյանքեր է փրկում: Ինչպես դա ի վերջո հասցնել հանրությանը:

-  Դեռևս Հայ – Ամերիկյան կենտրոնի հիմնադրման ժամանակ, Մամոգրաֆիայի կենտրոնի հիմնադրման ժամանակ կարևորագույն հիմնախնդիրներից մեկը եղել է հասարակության շրջանում բացատրական, լուսավորչական աշխատանքներ տանելը, դրա շնորհիվ մենք այցելություններ ենք ունեցել մարզեր, գյուղեր, մեր սոնոգրաֆիկ շարժական սարքերով, բժիշկներով և գյուղերում անվճար կատարելով հետազոտություններ, փորձել ենք ժողովրդի գիտակցությանը հասցնել, որ սոնոգրաֆիան կամ կրծքագեղձի հետազոտությունը ուղղակի փրկություն են,  և դրա շնորհիվ ուղղակի փրկվել են բազմահազար կյանքեր, և այն ժամանակ մենք կարող էինք շրջաններում գյուղերում հանդիպել քայքայվող վերքերով, արյունահոսող, նեխող կրրծքագեղձով տասնյակ հարյուրավոր կանանց, հիմա այդ դեպքերը իրականում բավականին քչացել են, եթե այն ժամանակ հանդիպում էր հարյուրը, հիմա կարող է հանդիպել մեկ-երկուսը:

Իհարկե ամեն մարդ ինքն է որոշում դիմել բժշկի թե ոչ, բայց շատ կարևոր նշանակություն ունի մարդու հետ տարվող աշխատանքը, որի արդյունքում նա գիտակցում է որ մեկ օր, մեկ տարի շուտ բժշկին դիմելը կարող է կյանք արժենալ:

-  Ինտերնետը ողողված է քաղցկեղի բուժման ժողովրդական մեթոդներով, ինչպես եք վերաբերվում դրան:

-  Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ այդպիսի գործողություններով զբաղվող մարդիկ, ովքեր առաջարկում են բուժման իրենց ժողովրդական տարբերակները, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: Դա մարդասպանություն է ուղղակի: Նրանք մարդուն հասցնում են մահվան դուռը՝ չարամտորեն գումար աշխատելով:

Մարդիկ կան, որ հավատում են ժողովրդական միջոցներին, օրինակ իմ փորձի պատմության մեջ կա այդպիսի մարդ, որ լինելով շատ կրթված, գրագետ, և իմանալով, որ ունի քաղցկեղ, գտնում է որ իր բուժումը պետք է արվի ժողովրդական միջոցներով, իսկ դա ուղղակի կործանում է:

-  Լսելով քաղցկեղ ախտորոշումը շատ մարդկանց մոտ այսօր էլ միանգամից սկսվում են դեպի արտասահման, հատկապես Գերմանիա գնալու եւ այնտեղ բուժվելու փնտրտուքները, ինչու է այդպես:

-  Դեռևս տարիներ առաջ, մոտ 20 տարի առաջ , երբ որ ես սովորում էի, այո ավելի տարածված էր հասարակության մեջ, որ պետք է Եվրոպայում բուժվել, ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել: Կոնկրետ ես հայ-ամերիկյան կենտրոնից ուղեգրվեցի սովորելու, վերապատրաստվելու և աշխատելու աշխարհի տարբեր երկրներում: Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում, առաջատար բժշկական հիմնարկություններում, ուռուցքաբանական կլինիկաներում, Հանցմանի քաղցկեղի հիվանդանոցում, Յուտայի նահանգում Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, և նաև Կալիֆորնիայում, Լոս Անջելեսի տարբեր հիվանդանոցներում, Տոկիոյում 2-3 հոսպիտալում աշխատել , սովորել եմ, փորձի փոխանակում է եղել եվրոպական երկրներում, մինչև դա՝ Ֆրանսիայում, և հետո նաև Մոսկվայում:

Մեր կենտրոն պարբերաբար հաճախում են Միացյալ Նահանգներից, Գերմանիայից տարբեր առաջատար կլինիկաների ղեկավարներ, առաջատար վիրաբույժներ, հայտնի, աշխարհահռչակ վիրաբույժներ՝ փորձի փոխանակման համար, և իրենց կարծիքն ասել են մեր գործունեության մասին, արդարացիորեն: Ներկայումս վստահաբար կարող եմ ասել, որ հիմա մեր հիվանդներին իրենք են խորհուրդ տալիս գալ և բուժվել այստեղ, հենց Գերմանիայի բժիշկները, ովքեր տեսել են մեր կլինիկան և մեր աշխատանքը, մեր սարքավորումները , խորհուրդ են տալիս գալ և բուժվել մեզ մոտ, այնպես որ, ժամանակը շատ էֆեկտիվ է աշխատել և մեր համար, և մեր ազգի համար: Մենք կարողանում ենք ամենավերջին մոտեցումներով կատարել և քաղցկեղ հիվանդության բուժում, և պլաստիկ վիրահատություն, որպեսզի կինը և՛ քաղցկեղից ազատվի և՛ կուրծք չկորցնի, օրգան չկորցնի, այսինքն օրգան պահպանողական և վերականգնողական վիրահատություններ են արվում: Կարծում եմ այդ հարցը լուծված է, ոչ միայ իմ, այլև մեր թիմի շնորհիվ:

-  Մինչ Հայ- ամերիկյան կենտրոն հասնելը, մինչ Ձեր կաբինետ հասնելը, պրոֆիլակտիկ սոնոգրաֆիայի ժամանակ կնոջ մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Բիոպսիայի հետազոտության արդյունքները  գրանցել էին քաղցկեղային բջիջների բավական բարձր ակտիվություն, որի դեպքում անհրաժեշտ էր վեցամսյա քիմիաթերապիա, այնուհետեւ վիրահատություն, այնուհետեւ դարձյալ քիմիաթերապիա: Սակայն հետազոտվելով Ձեր մոտ եւ ստանալով ամբողջ օրգանիզմի աստիճանական հետազոտություն եւ ուռուցքի հետզոտության արդյունքների նախկինից խիստ տարբերվող պատասխաներ, ստացել է ուռուցքի բուժման ռադիկալ տարբերակ՝ միանգամից վիրահատություն: Ինչպես է հնարավոր հետազոտության արդյունքների նման տարբերություն, այստեղ չդիմելու դեպքում, ինչպես ինքն է նշում, արդեն ստանալու էր հերթական քիմիան: Չէ՞ որ խոսքը մարդկային կյանքի մասին է:

-  Ես կարող եմ ասել, հետևյալը: Մենք հիվանդին վերաբերվում ենք որպես հարազատի: Ամեն մի այցելուի դեպք ենթակա է առանձին ու մանրամասն քննության ամենայն մանրամասնություններով և պատասխանատվությամբ, Դուք ինձ թույլ կտաք ես չխորանամ նախկին հետազոտության հետ կապված: Ես կարող եմ ասել, որ հիվանդության բուժման ընթացքում պետք է նաև Աստծո մատը խառը լինի: Չէր բացառվում, որ ամեն ինչ ավարտվեր այդպես, ինչպես պատմում եք: Կինը դիմեց մեզ, և այն, ինչ մենք տեսանք հետազոտությունների արդյունքներում, մեզ հուշեց, որ պետք է այլ կերպ շարժվել: Ես  մտածում եմ, որ մենք պետք է ոչ մի պարագայում չթուլանանք, և ովքեր հավատով են լցված և հաղթում են հիվանդությանը, արդյունքի հասնելով պետք է խորհուրդ տան շրջապատի մարդկանց հետազոտվել, և գտնելով ամենաչնչին փոփոխությունը, կանխել մի քանի տարի հետո քաղցկեղի առաջացումը, կանխել քիմիաթերապիա ստանալու բարդ պրոցեսը, ժամանակին հետազոտությունը կարող է շատ չարիքներ կանխել: Հավատացեք, կարող է իսկական հրաշք կատարվել:

-  Քաղցկեղով հիվանդացած մարդու կյանքը կարծես բաժանվում է՝ քաղցկեղից առաջ եւ հետո:

-  Մենք ապրում ենք այնպես, ինչպես գտնում ենք, որ պետք է ապրի իդեալական մարդը: Չենք վնասում, չենք վիրավորում, չենք գողանում, մարդկային օրենքներին հակառակ որևիցե բան չենք անում, օրինակ ենք ծառայում մեր երեխաների համար՝ մեր ապրելակերպով: Այդ ընթացքում այս կամ այն անկանխատեսելի հիվանդության առաջացումը, այո, փոխում է կյանքը, բայց մենք հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում չենք ունենա այդպիսի ակնհայտ բաժանում ՝ նախորդ և ներկա կյանքերի:  Դա էլ մեր ապրելակերպը պետք է լինի՝ անլուծելի չդարձնել խնդիրները, և իրականում այդպիսի բաժանում չի լինի:

Ես հաճախ եմ մտածել՝ ինչու քաղցկեղ:  Քաղցկեղը ճակատագիր է: Այո, քաղցկեղը ճակատագիր է: Գալիս են, ասենք, տաս հոգի, տաս կին՝ հետազոտվելու, մեկը կարող է լինել ուսուցչուհի, մեկը կարող է լինել բժշկուհի, մեկը կարող է լինել որևէ այլ աշխատող, կապ չունի ապրելու ձևը, կապ չունի գրեթե ոչինչ, ամենալավ, ամենահարուստ, ամենափափուկ կյանքով ապրող մարդու մոտ կարող է հայտնաբերվել քաղցկեղ:

Մթնոլորտում ճառագայթային բարձր ռիսկը, տարբեր արտադրական թույները, հանքերը, մեքենաները, որ այսքան շատացել են՝ այրման արտանետումներով, դեղորայքները, դրանք այն են, ինչ- որ գրականության մեջ կան որպես քաղցկեղի առաջացման պատճառ, սնունդը, որ մենք ընդունում ենք, ներկայումս խիստ սահմանազատված է էկո սնունդ և հորմոններով աճեցղված մսեր, մրգեր, և այլն, և այլն, հացամթերքը և ամեն ինչ, ընդհանրապես, գազավորված ըմպելիքները, այդ ամեն ինչը մեր շրջապատում այնպիսի հոյակապ միջավայր են ստեղծում քաղցկեղի առաջացման համար, որ ուղղակի միամտություն կլինի, մեծ հաշվով, ուրիշ բան փնտրել:

-  Մարդկանց մեջ տեսակետ կա, թե կորոնավիրուսը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ լինել:

-  Դեռևս նման հետազոտության որևէ արդյունք չկա, ուռուցքի առաջացման պրոցեսը տարիների, ժամանակի խնդիր է, և կորոնավիրուսը այնքան երիտասարդ է, որ որ որևիցե մեկը չէր էլ կարող այդ հետազոտությունն անել, կամ մենք, որ այսքան աշխատում ենք ուռուցքի հետ, չենք կարող որևիցե հիմնավորում կամ որևիցե եզր բռնել, և ասել՝ այ այս ուռուցքը առաջացավ կորոնավիրուսից, չենք կարող ասել, թե ինչից առաջացավ ընդհանրապես, ուր մնաց թե՝ կորոնավիրուսից:

-  Քաղցկեղով հիվանդացած մարդուն կարելի՞ է պատվաստվել:

-  Հիմնականում պատվաստումը հակացուցումներ չունի: Հակացուցումներ կարող է ունենալ անոթային հիվանդությունների, լողացող թրոմբերի, մակարդելիության համակարգի հետ կապված խնդիրների դեպքում, հասկանալի է, որ քաղցկեղային հիվանդության վերջին տերմինալ ստադիաներում, քայքայվող ուռուցքով, բազմաթիվ մետաստազներով հիվանդի մոտ խստագույնս պետք է քննարկել, վերլուծել, թե այդ մարդուն նպատակահարմա՞ր է կատարել պատվաստում, թե՝ ոչ, բայց քաղցկեղով հիվանդը երբևիցե, կամ քաղցկեղով անցած հիվանդը կամ բուժում ստացած հիվանդը որևիցե մի անգամ չունի պատվաստման հետ կապված հակացուցում, և պատվաստումը պետք է միանշանակ  կատարել:

-  Շնորհակալություն, բժիշկ, առողջ եղեք:

Հեղինակ՝ Մետաքսյա Ղեւոնդյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan