Ինչպե՞ս են ադրբեջանցիները Սյունիքով մտնելու Նախիջևան. ճանապարհի քարտեզը. Տեսանյութ
Խաղաղության դարաշրջան պետք է բացվի Երևանի փոխարեն էրիվան, Սևանի տեղում Գյոյչա պատկերացնող Ալիևի հետ: Ժամանակին նա քիթը կախ խոստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, 44-օրյա պատերազմից հետո հաղթողի իրավունքով անգամ Ալիևի քիթն է սովորականից մեծ թվում: Փաշինյանն է ասում՝ Ադրբեջանի նախագահը վարում է շանտաժի քաղաքականություն, սպառնում պատերազմով, բայց «պատերազմը խաղաղություն է»՝ բոլոր հեռէկրաններից հիշեցնում է ճշմարտության նախարարությունը:
Հանրությանը փորձեցին տեղեկատվական մշուշից հանել փորձագետները: Զանգեզուրի միջանցք չի լինելու, բայց լինելու է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհ, որ կապելու է Արցախից օկուպացրած Քաշաթաղը Նախիջևանի հետ, ընդ որում՝ ըստ քարտեզագիրների՝ Բաքվի համար շատ ավելի ձեռնտու տարբերակով՝ Սիսիանով: Մեղրիի ժայռերի փոխարեն, Ադրբեջանին է առաջարկվելու Սիսիանի հարթավայրը: