ԵՄ-ը կխստացնի վիզային ռեժիմը Բելառուսի հետ միգրացիոն ճգնաժամի պատճառով
Եվրամիությունը կխստացնի վիզային ռեժիմը Բելառուսի հետ Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԵՄ մարմինների պաշտոնական հայտարարությանը։
Խոսքը պարզեցված ռեժիմի դադարեցման մասին է, որը գործում էր ավելի վաղ։ Նշվում է, որ այս միջոցը վերաբերելու է միայն Բելառուսի պետության պաշտոնական անձանց, սովորական քաղաքացիներին այն չի վերաբերելու։