Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Рыбак рыбака видит издалека

Նոյեմբերի 1-ին Միխեիլ Սաակաշվիլին վրացիներին կոչ արեց միավորվել, եւ բոլորով հեռացնել Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը՝ որպես օրինակ բերելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները։ Վրաստանի նախկին նախագահն իր ելույթում կրկին «ռևերանսներ» արեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իբր «Նիկոլը հաղթեց օլիգարխիային, որը մի քանի անգամ ավելի հզոր էր, քան Իվանիշվիլիի իշխանությունը»։

Սահակաշվիլիի հաշվարկը շատ պարզ է, նա ուզում էր վրացիներին «թասիբի գցել»՝ քողարկված կերպով իրենց ամոթանք տալով, որ վրացիները «հայերի չափ էլ չկան», որպեսզի «փողոցով իշխանություն փոխեն»։ Նշելով այս ամենը, Սաակաշվիլին իհարկե մոռացավ հարցնել հայերին, իսկ ի՞նչ են նրանք հիմա մտածում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության մասին։

Իրականում Վրաստանի նախկին նախագահին չի հետաքրքրում հայերի կարծիքը: Ինչպես սովորական քաղաքացին չի զգում իր տարիքը, այնպես էլ Սաակաշվիլին չի զգում, որ իր ժամանակն անդառնալիորեն անցել է։ Միևնույն ժամանակ, նա հիշում է Փաշինյանին, քանի որ նա ամեն ինչով նման է նրան՝ էքսցենտրիկ Է, կիսախելագար է, էգոցենտրիկ հայացքներ ունի և այլն: Շարքը կարելի է շատ երկար շարունակել։

Սաակաշվիլին չի գիտակցում, որ իր նման գործիչները միայն աղետներ են բերում իրենց ժողովրդին։ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան իշխանության եկավ «բարձր, վեհ գաղափարներով», բայց ի վերջո բաժանեց սեփական ժողովրդին և առաջին անգամ Վրաստանը մասնատվեց հենց իր նախագահության օրոք։

Նույնը եղավ Ադրբեջանում, երբ Աբուլֆազ Էլչիբեյը եկավ իշխանության և սկսեց երկիրը ղեկավարել նույն էգոցենտրիկ ոճով, ինչի արդյունքում Ադրբեջանը կորցրեց ոչ միայն Ղարաբաղը, այլև հարակից 7 շրջանները։

Սաակաշվիլիի ընկեր Պյոտր Պորոշենկոն, 2014-ին Մայդանի օգնությամբ իշխանության գալով Ուկրաինայում, նույնպես բաժանեց երկիրը՝ պայմանականորեն ասած «սևերի ու սպիտակների», և արդյունքում երկիրը վերջնականապես կորցրեց Ղրիմն ու Դոնբասը։

Այս առումով զարմանալի չէ, որ երբ հեղափոխությունը եկավ Հայաստան, երկիրը դատապարտված էր կորցնելու Ղարաբաղի տարածքի զգալի մասը։ ԱՊՀ տարածքում գործում է «երկաթե կանոն»՝ բոլոր այն ժողովուրդները, ովքեր իրենց կուռքերին իշխանության են բերում կործանարար ցնցումներով, ավարտվում են ողբերգություններով։

Գրող Լև Տոլստոյի ընտանիքի մասին հայտնի խոսքը փոխելով, կարող ենք ասել, որ «Բոլոր կործանարար հեղափոխությունները նման են միմյանց, բայց դրանց պատճառով ծագած ողբերգությունները յուրաքանչյուր ազգի համար յուրահատուկ են»: Այս առումով Սաակաշվիլին, Գամսախուրդիան, Փաշինյանը, Էլչիբեյը, Պորոշենկոն իրար նման են, կարելի է ասել, որ նրանք «նույն դասին են պատկանում» եւ ուզում են «փոխել պատմության անիվի պտույտների ուղղությունը»։

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan