«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Դավիթ Տոնոյանի եւ Դավիթ Գալստյանի գործով փորձաքննություն չեն իրականացնում

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 29-ին ձերբակալվեց, իսկ 30-ին կալանավորվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Դրանից մի քանի օր առաջ էլ՝ սեպտեմբերի 25-ին, ձերբակալվել էր զինված ուժերի ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Նրանք երկուսն էլ նույն գործի շրջանակներում են ձերբակալվել։ Խոսքը 2011 թվականին ձեռք բերված զենք-զինամթերքի գործով թույլ տրված ենթադրյալ չարաշահման մասին է: Ըստ ԱԱԾ-ի, ՊՆ-ն տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող, ժամկետանց եւ անպիտան հրթիռներ է ձեռք բերել դեռեւս 2016 թվականին։

Դրանց մի մասն ի պահ է տրվել պաշտպանության նախարարությանը, մինչեւ որ փորձաքննություն իրականացվեր, եւ որոշվեր հետագա խմբաքանակի ճակատագիրը։ Սակայն 2018 թվականին գործարքն իրականացվել է, եւ մատակարար ընկերության հաշվին, ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2 մլրդ 277 մլն 323 հազար 840 ՀՀ դրամին համարժեք 4 մլն 655 հազար 200 ԱՄՆ դոլար գումար: Մատակարար ընկերությունը պատկանում է Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավիթ» մականունով, որն արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված է։

Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս ընթացքում փորձաքննությամբ կամ այլ տարբերակով պարզել է, որ ավիացիոն հրթիռներից ընդամենը 26 հատն է, որ փորձարկման ընթացքում չի կրակել, այսինքն՝ անպիտան է եղել, ինչը նորմայի սահմաններում է։ Դավիթ Գալստյանին, հիշեցնենք, մեկ անգամ արդեն բռնել, բաց էին թողել` պարզելով, որ մեղադրանքն այնքան էլ հիմնավորված չէ: Այս անգամ արդեն մեղադրյալների խումբ է կալանավորված, եւ նախապես տարածած հաղորդագրություններով էլ այնպիսի տպավորություն են ստեղծել, թե դարի հանցագործությունն է կատարվել, եւ, բնականաբար, հանրային կարծիքը հօգուտ կալանքի է։

Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ ամիս է՝ նախաքննական մարմինը որեւէ քայլ չի ձեռնարկում, որեւէ փորձաքննություն չի իրականացնում, որպեսզի չպարզի, որ անպիտան զինամթերքի խնդիր չկա, ու չստացվի, թե ԱԱԾ-ն սխալվել է, եւ պետք է բաց թողնեն իր պաշտպանյալին։

«Ասում են՝ անպիտան, անորակ զենք են մատակարարել։ Ասում ենք՝ կգնանք փորձաքննություն կանցկացնենք ու կհիմնավորենք, որ սա անորակ, անպիտան զենք չէ, պիտանի զենք է։ Բայց մենք իմացանք, որ քննիչն անկատար է թողել որակի մասով փորձաքննությունը։ Հետո, երբ որ արդեն դիմում տվեցինք, ծանոթացանք, տեսանք նաեւ, որ գնի մասով էլ է անկատար թողել, որովհետեւ ասում էին, որ շուկայական արժեքից կրկնակի թանկ գնով են մեզ վրա վաճառել։ Մենք էլ ասում էինք՝ որակի մասով պիտի մասնագետը կարծիք տա, ու ո՛չ ես, ո՛չ իրենք, ո՛չ էլ, առավել եւս, դատախազը, չունենք էդ համապատասխան գիտելիքները, որ ասենք՝ սա պիտանի է, թե անպիտան է։ Երկու մարդ պետք է ասի, մեկը ՊՆ-ն է, որի ներկայացուցչին կալանավորել եք, չեք հավատում իրեն, ուրեմն ձեր անկախ փորձագետին նշանակեք։ Բայց հիմա երկու ամսով փորձաքննություններն էլ կանգնեցրել են»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Ինչ վերաբերում է մեր տեղեկությանը, թե փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այդ հրթիռներից ընդամենը 26 հատն է անպիտան եղել, Հարությունյանն ասաց, որ մինչեւ փորձաքննությունը գործի նյութերում տվյալներ կային, որ մեր նշած քանակի՝ 26 հատ հրթիռի հետ կապված խնդիրներ են առաջացել հինգ տարվա՝ 2014-2018 թթ․ ընթացքում։

«Ինչ-որ թուղթ կա, որտեղ ասվում է, որ քսանքանի հատի հետ կապված՝ որոշակի խնդիրներ կան, սակայն էդ խնդիրը կոնկրետ հրթիռի հետ է կապված, թե կրակող մեխանիզմ` դա երկրորդ հարցն է, բայց գործում փորձարկում չի եղել, որի արդյունքում արձանագրվել է քսանքանի հատ խոտան։ Հիմա կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ առկա խմբաքանակը, որը պրոբլեմատիկ է` իրենց կարծիքով, պիտի հասկանանք՝ դա, ի վերջո, պիտանի՞ է, թե՞ անպիտան։ Բայց մինչեւ հիմա որեւէ փորձաքննություն չի իրականացվում, մինչդեռ մենք վստահ ենք, որ այդ փորձաքննության արդյունքում պիտի ունենայինք դրական եզրակացություն, որովհետեւ հրթիռների հետ կապված որակի որեւէ խնդիր չկա, քանի որ նորմալ հրթիռներ են եղել, ու նման պայմաններում արդեն գործը փակուղի կմտնի, որովհետեւ, եթե փորձարկեն ու որեւէ խնդիր կամ խոտան չհայտնաբերեն, էլ չեն կարողանա ասել՝ անպիտան է եղել։ Դրա համար էսպես բացահայտ, առանց թաքցնելու որոշել են, որ պիտի փորձաքննությունը ստոպ անեն, անկատար թողնեն։ Մենք սրանք բողոքարկել ենք դատախազություն, բայց դատախազությունն էլ չի արձագանքում»,-ասաց պաշտպանը։

Նա նաեւ նշեց, որ այս գործով օրերս եւս երկու անձ է ձերբակալվել, որոնք վկայի կարգավիճակում են եղել եւ մեղադրանքին հակառակ ցուցմունք են տվել։ Բայց ինքը չի ճանաչում, թե ովքեր են այդ վկաները, միայն գիտի, որ պաշտպանության նախարարության աշխատակիցներ են։ Ըստ Հարությունյանի՝ սրանով իրավապահներն անցել են արդեն ճնշումներով ցուցմունքներ կորզելու քաղաքականությանը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan