Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Կարտոֆիլի գինը կբարձրանա

Շուկայում 1 կգ կարտոֆիլը 200-350 դրամ արժե, նախորդ տարվա 130-150 դրամի փոխարեն: ՀՀ Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ, եթե հունվար (-17.6%), փետրվար (-15.5%), մարտ (-13,9%), մայիս (-13,6%), հունիս (-18,9%) ամիսներին արձանագրվել է գնանկում, սեպտեմբերին կարտոֆիլի գնաճը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ կազմել է 66,7%: Այս տարի 2020-ի համեմատ նաև քիչ ցանք է կատարվել: 2020թ. 20 հազար 531 հեկտար կարտոֆիլ է ցանվել, ստացվել է 437 հազար 226 տոննա բերք, այս տարի 20 հազար 41 հեկտար են ցանել, իսկ թե որքան բերք է ստացվելու՝ կհրապարակվի տարեվերջին, քանի որ բերքահավաքը դեռ շարունակվում է:

Գյուղատնտեսների խոսքով՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, իսկ պատճառներից մեկը ոռոգման ջրի պակասն է: Մյուսն այն է, որ նախորդ տարի աշնանը գյուղացիները չեն կարողացել կարտոֆիլը վաճառել ու այս տարի շատերը չեն մշակել: Կարտոֆիլի գնի բարձրացման հետ կապ ունի նաև արտահանումների մեծ ծավալը:

Ոչ պաշտոնական տվյալներով, շուրջ 40.000 տոննա կարտոֆիլ է արտահանվել: Հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է:

Օրինակ, Շիրակի մարզում գյուղացին մեկ կիլոգրամ կարտոֆիլը 140-150 դրամով է վաճառում, իսկ մինչև այն հասնում է խանութներ՝ վերավաճառողների թեթև ձեռքով գինը բարձրանում է:

«Ամռանը տեղումներ չգրանցվեցին, որն իր բացասական հետևանքներն ունեցավ՝ բերքը չաճեց՝ տուժեցին նաև կարտոֆիլի ցանքերը»,-168.am–ի հետ զրույցում նշեցին գյուղատնտեսները:

«Կարտոֆիլի վաճառքի գներն աճել են և էլի աճելու են, որի հիմնական պատճառը ոռոգման ջրի պակասն էր: Այսօր կառավարությունը սերտիֆիկացված տնկիներ է առաջարկում գյուղացիներին: Կարծում եմ՝ դրա փոխարեն լավ կլիներ՝ լուծեին գյուղացիներին դեռ տարիներ առաջ խոստացած կարտոֆիլի և լոլիկի վնասատուի՝ ցեցի դեմ պայքարի կազմակերպման հարցը: Կարող եմ անգամ հուշել՝ Ագրարային համալսարանն ունի դրոններ, որոնց միջոցով կարելի է իրականացնել այդ պայքարը: Հնարավորության դեպքում, կառավարությունը թող գնի նոր դրոններ»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan