Սուտ է, որ հայերը Ղարաբաղում պարտվել են Բայրաքթարների պատճառով. հայերը պարտվեցին իշխանությունների պատճառով. ՌԴ ԶՈՒ գնդապետ
«Սուտ է, որ հայերը Ղարաբաղում պարտվել են Բայրաքթարների պատճառով։ Հայերը այդ պատերազմում պարտվեցին անկազմակերպ և չհաշվարկված գործողությունների հետևանքով. Պարտվեցին իշխանությունների պատճառով։ Թե չէ` ինչպե՞ս բացատրես հանգամանքը, որ 44 օրյա պատերազմի ընթացքում մի քանի ադրբեջանցի զինվոր քայլելով դուրս են գալիս Շուշի-Լաչին ճանապարհի վրա ու փակում են ճանապարհը, որից հետո` հայկական կողմի մոտ սկսվում է օպերատիվ ճգնաժամ։ Եվ այսքանից հետո, երբ մեկը փորձում է մեզ համոզել, թե Բայրաքթարը վճռել է կռվի ելքը կամ կարող է վճռել կռվի ելքը` պարզապես` ծիծաղելի է». ՌԴ ԶՈՒ գնդապետ, Դոնեցկի ՊՆ նախկին նախարար Իգոր Ստրելկով։
Աղբյուր՝ Republican.am