Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները
Դիտել նաև
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ուժային կառույցները հավասար փայ ունեն Փաշինյանի դավաճանական քայլերի մեջ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։
Նրանք են.
1.
Ամբարդանյան Մելս Կարապետի2.
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի3.
Մանուկյան Ժորա Վանոյի4.
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի5.
Մանուկյան Հովսեփ ՌոբերտիՆրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29–ին։
Հիշեցնենք` Sputnik Արմենիայի տվյալներով` հայ ռազմագերիներին բերող ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։