Դատարանն ստացել է Արմեն Գրիգորյանի պաշտպանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը
Դիտել նաև
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
ԲԴԽ-ն էլ է ճգնում ապացուցել, որ... Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. «Փաստ»
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Ալավերդու «գողականները» ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին
ԵԴ/0253/01/19 գործով նիստը վերսկսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում դատարանը պարզեց, որ պաշտպան Լուսինե Սահակյանը դիմում է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին, որն ստացվել է 13.45-ի սահմաններում։
Դիմումի մեջ Սահակյանը հայտնել է, որ դեռևս շարունակում է ծանոթանալ քրեական գործի բազմահատոր նյութերին։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ նրան դեռևս չեն տրամադրվել դատավարության ընթացում կազմված նյութերը։ Բացի այդ, պաշտպանը հիշեցրել է հայտնի իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին և խնդրել է հետաձգել դատական նիստը։
Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Արմեն Գևորգյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ ընդմիջման ժամանակ պարզվել է նաև, որ Լուսինե Սահակյանն այդ դիմումն ավելի շուտ է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին։ Սակայն, իմանալով, որ դիմումը տեղ չի հասել, Սահակյանը խնդրել է տրամադրել մեկ այլ հասցե և այդ դիմումը նորից է ուղարկել։
Ինչ վերաբերում է պատճառաբանության երկրորդ մասին, ապա, Գևորգյանը նշեց, որ Լուսինե Սահակյանն արդեն երկու օր է օգնում է Ռուբեն Սահակյանի ընտանիքին։
Դատարանը հետաձգեց այսօրվա դատական նիստը մինչև հոկտեմբերի 26-ը։