Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Պետական հիմնարկների փողերի մասին ինֆորմացան որոշել են «փակել»

«Հրապարակ» գրում է. «Հոկտեմբերի 5-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանում՝ հայտարարությունների ժամին, ուշագրավ վիճակագրություն հրապարակեց։ Պատգամավորն ուսումնասիրել է այս տարվա հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակը եւ հայտնաբերել, որ մեծաթիվ են պետական կառավարման մարմինները, այն էլ՝ բարձր հորիզոնականներում։ Որքան էլ զարմանալի է` 1000 խոշոր հարկատուների ցանկում 40-րդը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է։ 41-րդը Պետական եկամուտների կոմիտեն է, 79-րդը՝ Դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-րդը, ոստիկանության զորքերը՝ 158-րդը, Ճանապարհային ոստիկանությունը՝ 164-րդը։ Դատախազությունը 182-րդ հորիզոնականում է, ՊՊԾ-ն՝ 331։

«Կարեւոր բան. պետական կառավարման մարմինների վճարածը 95 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձեր եւ մեծ թվակազմ է վկայում։ Ազգային անվտանգության ծառայությունը վճարել է 2 միլիարդ դրամ եկամտահարկ։ Այսինքն՝ այդ մարմինը վճարել է մոտ 10 մլրդ դրամ կամ 21 մլն դոլար աշխատավարձ»,- հաշվարկ էր արել Ա. Վարդանյանը։

Մինչեւ 2019թ.-ն Ազգային անվտանգության ծառայությունը չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020-ից սկսած։ «Փաստորեն, Ազգային անվտանգության ծառայությունը խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո։ Այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է՝ մյուս ուժային կառույցների հետ։ Պատվաբեր գործ չէ։ Եթե մյուս խոշորներն այս ցանկում հայտնվում են, եկամտահարկից բացի նաեւ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ վճարելու համախմբված ցուցանիշով, ապա պետական մարմիններն առաջատար ընկերություններից բարձր դիրքեր են զբաղեցնում միայն եկամտահարկով։ Այսինքն` ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ գումար է, քան, ասենք, Երեւանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին. ԱԱԾ-ն 40-րդ տեղում է, կոնյակի գործարանը՝ 60-րդ, VIVARO-ն՝ 279-րդ։ Ոստիկանությունը չի եղել 2020-ի ցանկում։ Ասել է` նրանց աշխատավարձը կտրուկ բարձրացել է վերջին պատերազմից հետո։ Այս երանելի ցանկում առաջին անգամ հայտնվել է վարչապետի աշխատակազմը. պատվավոր 102-րդ տեղում է»։

 Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթը եզրափակել էր՝ ընդգծելով, որ այս թվերը ցուցիչ են, բնութագրում են մեր տնտեսությունը, պետությունը․ «Թվային դաժան փաստ է՝ այդ մարդը պետական բյուջեի միջոցներն անխնա բաշխում է յուրայիններին, իր անձնական անվտանգությունն ապահովող մարմիններին։ Նախկինում, կարծեմ, այլ բան էր խոստանում»։

 Իշխանությունը, ըստ ամենայնի, ծանր է տարել այս բացահայտումը, ամաչել են այս խայտառակ փաստի հանրայնացումից եւ կարճ ժամանակում միջոցներ են ձեռնարկել, որ այսուհետ նման փաստերը գաղտնի մնան։ Երեկ կառավարությունը հանդես է եկել «ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» նախագծով, որով առաջարկվում է սահմանել, որ «առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի եւ վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները»: Նախատեսվում է, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի 1-ից։ «Խնդիրն այն է, որ տվյալ ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում եւ հասանելի է բոլորին, իսկ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերն ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք»,- նշված է հիմնավորման մեջ»։ 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan