Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Պատերազմ Արցախում
Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը

Հարցնենք մեզ՝ որտեղ է սխալը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստվերում տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում՝ փայեր են նվիրում-ստանում, անհայտ մարդիկ խոշոր ձեռքբերումներ են ունենում, նոր օլիգարխներ են ձևավորվում։

Ստվերայնացվում է դատաիրավական համակարգը՝ մարդ բռնել-պայմանավորվել-բաց թողնել։ Մեկին տրվում է ինդուլգենցիա, մյուսին՝ ոչ։ Ստվերայնացվում է պետական բուհերի կառավարումը։ Ստվերում համայնքապետեր են նշանակում ու հայրերի հետ պայմանավորվում։

Կյանքը կառավարվում է փակ աշխատասենյակներում մասնավոր  շահագրգռվածութամբ կայացվող որոշումներով, որոնք որևէ կապ չունեն ժամանակակից պետության չափանիշների հետ։

Ստվերային է երկրի արտաքին քաղաքականությունը. իշխանությունն ակնհայտ բազմակողմ շփումների, նախապայմանավորվածությունների, գուցե՝ վերջնական պայմանավորվածությունների մեջ է, բայց հարկ չի համարում այդ մասին խոսել հասարակության հետ։

Հասարակությունը «տնից կասկա բերելու ու հայդա՝ ֆրոնտ»-ի համար չէ միայն։ Հիմա որոշվում են մեր երկրի տարածքը, սահմանները, ճանապարհները, մեր երկրով անցնելիք «միջանցքները» ու նման բազմաթիվ հարցեր, բայց այս ամենը կատարվում է ստվերում։

Կա տագնապային մտավախություն, որ ստվերում որոշվում են նոր սեպտեմբերի 27-ի կամ նոր նոյեմբերի 9-ի սցենարները։

«Ի՞նչ եք բանակցում» հարցին մի անգամ հնչել է «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» պատասխանը, և այդ ստվերային  բանակցությունների արդյունքում մենք ստացանք ծանր պատերազմ , ծանր կորուստները։ Հիմա նույնիսկ դա չի ասվում. աշխարհիկ ու հոգևոր Մոսկվայում ինչ-որ պրոցեսի մեջ են, որտեղ հասարակությունը չկա։ Հասարակությանը ճիշտ ժամանակին  վերապահվեց «վակցինայի դեմ սրբազան պայքարը», իսկ մնացածը՝ «ընտրյալներին»՝ արդեն իսկ կոպտագույն սխալներ գործած խմբին։ 

Հայաստանը հիմա անկման մեջ է՝ կիսապետություն, բայց եթե մենք չկանգնեցնենք ստվերայնացումը, ապա անկումը լինելու է ավելի ուժեղ։ Նույնիսկ այս պարտությունից հետո մենք այսօր դեռևս ունենք վերելքի ռեսուրս։ Բայց դրա համար պետք է կանգնեցնել ստվերի մեծացումը։ Այն հիմա խժռում է պետական և հանրային կյանքը։ Տարօրինակ է, բայց  ստվերայնացում գնում է նաև ընդդիմության համակարգերում, և նաև այդ պատճառո´վ չի մեծանում ընդդիմության սոցիալական բազան, չի կայանում ընդդիմության և լայն հասարակության երկխոսությունը։

Այս որակի իշխանությունը չի կարող երկար մնալ՝ ո´չ Հայաստանում, ո´չ մեկ այլ տեղ։ Ուրեմն՝ որտե՞ղ է սխալը, որ դեռ մնում է։

Խաղաղության ստվերը՝ պատերազմի շարունակություն

Հասարակությունը, հանրային ակտիվ շրջանակները, պետական ինստիտուտները դուրս են մնում հանրային և պետական կյանքից։

Այս պայմաններում ընդդիմության և հանրային ակտիվ շերտերի առանցքային պահանջը և թիրախը պետք է լինի ստվերի բացահայտումը՝ բոլոր պրոցեսները, բոլոր ցավոտ հարցերը, թեմաները պետք է հանրայնացվեն։ Հիմնական սխալն այդտեղ է՝ մենք էլի´ թույլ ենք տալիս այս իշխանությանը՝ մեր գլխին էքպերիմենտներ անել։ Մենք մեկ տարում չփորձեցինք պարզել «պատերազմի ստվերը», հիմա էլ չենք կարողանում պարզել «խաղաղության ստվերը»։ Այս իշխանության պարարտ միջավայրը ստվերն է. այնտեղ նա ուժեղ է, որովհետև բոլոր լծակները իրենն են։ Հակաիշխանության (փոփոխությունների) համակարգի, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ընդդիմության ուժը հրապարակային միջավայրն է։ Երկրում փոփոխությունների միակ առողջ ճանապարհը պրոցեսների հրապարակայնացումն է, որի ընթացքում էլ կլինի հասարակական շերտերի և ընտրազանգվածների առարկայական երկխոսություն։ Իսկ դա իշխանության ավարտն է։ Դա այն իրականության ավարտն է, երբ երկիրը քնում է Արցախում ռազմական գործողությունների լուրով ու արթնանում Երևանի գլխին ռազմական ինքնաթիռների ձայնից։ Հայաստանում լուրջ փոփոխություններ են պետք, և դրանք անխուսափելի են։ Բայց դրանց առողջ տրամաբանություն ապահովելու համար հրապարակայնացում է պետք։ Ստվերում, փակ աշխատասենյակներում որոշված (գործուղված) լիդերներ ու գաղափարներ իհարկե կարելի է ծախել այս մոլորված, պատերազմ ու մահ տեսած ժողովրդի վրա ու հերթական ողբերգական էքսպերիմենտն ապահովել նրան։ Բայց Հայաստանին այլ բան է պետք՝ առողջ հասարակական պրոցես, բաց-դժվար ներհասարակական խոսակցություն, ու դրա հենքի վրա՝ սոլիդ իշխանություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan