Շուշիի «Գորգերի թանգարանի» հիմնադիր. Թանգարանների շատ աշխատակիցներ պարզապես չգիտեին իրավիճակի մասին
Ղարաբաղում շատ թանգարաններ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ այն պատճառով, որ դրանք ժամանակին չեն տարհանվել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Շուշիի «Գորգերի թանգարանի» հիմնադիր Վարդան Ասծատուրյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ շատ խառնաշփոթություններ առաջացան։
Այնուամենայնիվ, նրա սուբյեկտիվ կարծիքով, նշված հանցագործությունները կատարվել են անգիտակցաբար։
«Ես բոլորովին չեմ փորձում մեղադրել Ղարաբաղի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Նա ամբողջ սրտով ցանկանում էր անել ամեն ինչ, որպեսզի ապահովի թանգարանների պատշաճ տարհանումը։ Բայց ամեն բան չէ, որ կախված էր նրանից»,- ընդգծեց թանգարանի հիմնադիրը։
Աղբյուր՝ News.am