Ֆրանսիայի դեսպանն այցելել է Եռաբլուր
Դիտել նաև
Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)
Նոր թուղթ-նոր զիջումներ, ընդդիմություն կամ Ջեքսոնի թրիլլերը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
Ալիևը հասկանում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում. դեմը Հայաստանի չոքած ղեկավարն է, որի «խաղաղության խաչմերուկը» փի-ար փուչիկ է. Վիգեն Հակոբյան
Ինչպե՞ս է ՀՀ-ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde
Ֆրանսիան հասկացրեց, որ չի պատրաստվում կողքից նայել. Politico
Ֆրանսիայի դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր: Ինչպես հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը, ֆրանսիացի դիվանագետը գրառում է կատարել Twitter-ում:
«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների եւ բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին»,- ասվում է գրառման մեջ: