Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը. 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226  մահ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր՝ կրակոցներ, դանակահարություններ, մահեր։

Մենք դինամիկ դեգրադացիայի մեջ ենք՝ հասարակության բոլոր շերտերն առանձին-առանձին և ամբողջությամբ՝ որպես պետություն։

Ոչ մի ռուս խաղաղապահ, ոչ մի 6-ի ձևաչափ, ոչ մի Մինսկի խումբ մեզ չի փրկելու կազմաքանդումից։ Դա հնարավոր չի լինի, քանի դեռ մեր ներսում խելքի գալու պրոցես չկա։ Մենք չենք կարող հավերժ թաքնվել ռեստորաններում, տներում, աշխատասենյակներում։

Իշխանություն երկրում, մեծ հաշվով, չկա. այն չի տիրապետում ներքին պրոցեսներին։ Ներքին պրոցեսներն էլ, իրենց հերթին, հենված են անվտանգության բնազդի բացակայության ու հայկական նեղմտության վրա։

Մենք անթարթ, անտարբեր բանավեճի մեջ ենք, թե իրականում քանի´ զոհ ունենք պատերազմում. իշխանությունն ասում է՝ 3788, այլ աղբյուրներ՝ 5000:

Իշխանությունը և մերձիշխանությունը հաղթածի հոգեբանությամբ անընդհատ հնչեցնում է իր թիվը, կարծես թե դա քիչ է, ընդունելի է, կարծես՝ այդպես էլ պետք է լիներ՝ փողոցից գալ, ավերել երկիրն ու տալ 3788 զոհ։ Սա արդեն հայկական նոր իրականության մեջ համարվում է նորմալ։ Մահը մեզ համար հանրային թեթև քննարկման թեմա է։ Մենք նույնիսկ չգիտենք՝ 3788-ի մեջ Արցախի քաղաքացիների թիվը ներառվա՞ծ է։

Վերջապես պատերազմից մեկ տարի անց կարելի՞ է հրապարակել բոլոր զոհերի անունները, կոչումները, զոհվելու վայրը մեկ փաստաթղթում։ Դա կլինի տարրական հարգանքի նշան, ցավոտ հարցի պատասխաններ կտա։ Բայց չի արվում, որովհետև պահանջը չկա. ո՞վ է իշխանություններից նման բան պահանջել։

Գլխատված գերու մասին տեղեկություն է հայտվում՝ որպես լրահոս կարդացինք-գնաց, գերիների մասին սահմռկեցուցիչ տեղեկատվություն է գալիս՝ լուրջ մի ընդունեք, անհոգ կյանքը շարունակվում է։

Մենք ունենք զոհված քաղաքներ ու կարող ենք ԱԺ-ում քննարկել, թե Շուշիում բնակելի շենք կառուցվե՞լ է, թե՞ ոչ։ Ու Շուշիի թեման իջեցվում է բառախաղի մակարդակի՝ ես չասացի շենքեր ու ենթակառուցվածքներ, ես ասացի՝ բնակելի շենքեր։

ԱԺ-ում իրար մեղադրում են ծանրագույն հանցագործությունների մեջ՝ 5 մլրդ-ով հայրենիք ծախելու, մի ամբողջ սերնդի զոհաբերության ու հաշմման մեջ, ու չկա պոռթկում, ու հասարակությունը չի պահանջում՝ վերջապես ճշտել՝ ո՞վ է մեղավորը, որտե՞ղ է գաղտնիքը։ Մենք ունենք զոհված սրբավայրեր, վանական համալիրներ՝ պատմական ժառանգություն, որը քանդում են մեր աչքի առաջ։ Մեր կոնսոլիդացված պատասխանն է՝ ի՞նձ ինչ։

«Ի՞նձ ինչ»-ից՝ արժանապատվության վերածնունդ

Մենք տասնամյակներով, գուցե՝ հարյուրամյակներով, չենք սովորում ապրել։ Ապրելու գաղափարի հիմքում արժանապատվությունն է՝ արժանապատիվ ապրելը։ Մենք չենք ապրում ո´չ քրիստոնյայի պես, ո´չ մահմեդականի, ո´չ բուդդայականի։ Չենք ապրում ո´չ 21-րդ դարի, ոչ՝ 20-րդ դարի մարդու պես։ Չենք ապրում ո´չ անկախ պետություն ունեցող քաղաքացու, ոչ՝ հակառակի պես։ Մենք դառնում ենք «կենցաղային շահիդներ»՝ մանրանպատակ՝ առանց երազանքների, առանց ազգային արժանապատվության։

Այո, մենք դառնում ենք այդպիսին։ Բայց դեռ կա հնարավորություն՝ կասեցնելու այդ պրոցեսը։ Հայաստանում կա մարդկային ռեսուրս, որն այդպիսին չէ և որը կարող է դառնալ նոր հանրային տրամադրություններ գեներացնող վերնախավ։

Հայաստանում ծնվելիք նոր քաղաքական հոսանքները պետք է ձևավորվեն հե´նց արժանապատվության գաղափարի վրա։ Հայաստանում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն արժանապատվության վերականգնման կարգախոսով։ Միայն այդպես է հնարավոր կարևորել կյանքը ու չարժեզրկել մահը։ Միայն այդպես է հնարավոր հայրենիքը կառուցապատողի մակարդակով չգնահատել։

Միայն արժանապատվության դեպքում է հնարավոր մի քանի սերնդի մտքում Շուշին ու Դադիվանքը հայկական պահել, մինչև մի օր…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan