Պատրաստ ենք բանակցությունների Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագրի, դելիմիտացիայի, հաղորդակցությունների բացման շուրջ. գործընթացը մասամբ սկսվել է. Ալիև
Դիտել նաև
Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև
ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն
2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն․ Ալիև
Փաշինյանը մոտեցնում է հերթական պատերազմը. Կարեն Իգիթյան (տեսանյութ)
Ադրբեջանը չի ծրագրում հարձակվել Հայաստանի վրա. Իլհամ Ալիև
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Եվրամիության ակտիվ մասնակցությունը հնարավոր է համարում։ Ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյին։
«Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի՝ մեր հարևանի հետ։ Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման, դելիմիտացիա իրականացնելու, հաղորդակցությունների բացման շուրջ։ Այդ գործընթացը մասամբ սկսվել է»,- ասել է Իլհամ Ալիևը։
Zham.am