Իրանի ԱԳ նախարարը, Լավրովի հրավերով, մեկնել է Մոսկվա. քննարկվելու են տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները
Դիտել նաև
«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, երեքշաբթի գլխավորելով պատվիրակությունը, Թեհրանից մեկնել է Մոսկվա, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Ուղևորությունը կատարվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական հրավերով:
Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության, Ամիր Աբդոլլահիանը և Լավրովը պետք է քննարկեն ահաբեկչական սպառնալիքների, թմրանյութերի անօրինական մաքսանենգության դեմ պայքարը, հետկոնֆլիկտային դարաշրջանում միջազգային ներդրումներն ու Աֆղանստանի վերակառուցումը, Սիրիայի հարցով Մոսկվայի սև Թեհրանի կզբունքային դիրքորոշումները, բանակցությունների վերսկսումն Իրանի միջուկային գործարքի վերածնման շուրջ և տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները:
Աղբյուրը՝ tert.am