Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին
24
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

122 հիմնական դպրոցի տնօրենը կալանավորվել է

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»-ում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու, տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում 08.09.2021 թ. դպրոցի տնօրեն Մ.Հ.-ն ձերբակալվել էր:

Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա սույն քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դատարանի 10.09.2021 թ. որոշմամբ, սակայն, միջնորդությունը մերժվել էր: Նրա ու ևս մեկ անձի՝ Հ.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության շարունակման արդյունքում 2021 թ. սեպտեմբերի 13-ին դպրոցի տնօրենի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և հաջորդ օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Սույն միջնորդությունը դատարանի որոշմամբ նույնպես մերժվել էր:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից նշված դատական ակտերի դեմ տարվել են վերաքննիչ բողոքներ: Դրանց քննության արդյունքում  սեպտեմբերի 30-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ դատախազության միջնորդությունները բավարարվել են, և որոշում է կայացվել մեղադրյալ Մ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումը կուղարկվի ոստիկանություն՝ դրանից բխող անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար»,- նշված է դատախազության որոշման մեջ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan