Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով Սա քաղաքական հաշվեհարդար է. փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկանության միջոցով իշխանության դրսևորած այլանդակության մասին Պատերազմ Արցախում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն․ Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու համար. ՀՀԿ ԳՄ Ցեղասպանության ուրացման Օվերտոնի պատուհանը բացված է. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է. այն տեւել է մոտ մեկ ժամ (ֆոտո) Փաշինյանը Ոսկեպարում է․ Իրավիճակը լարված է (video) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան ՈՒՂԻՂ. Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն

Ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում հիպոթեկային վարկ ունեցողների եկամտահարկի վերադարձի արտոնության մասով

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական  տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել  հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության մասին։

«Սիրելի հայրենակիցներ, երևի արդեն տեղյակ եք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության համակարգը։

Քանի որ հետաքրքրությունը այս համակարգի և փոփոխությունների նկատմամբ բավականին մեծ է՝ ինչպես պոտենցիալ գնորդների, այնպես էլ կառուցապատողների կողմից, մի քանի կարևոր պարզաբանումներ անեմ։

Եվ այսպես

● Սահմանափակումները չեն տարածվի արդեն իսկ գործող վարկերի վրա։ Այսինքն՝ անկախ նրանից, թե որ գոտում է ձեր ձեռք բերած անշարժ գույքը, եթե արդեն իսկ օգտվում եք եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունից, ապա կշարունակեք օգտվել մինչև վարկային պայմանագրի ավարտը։

● Եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի մեկը, ապա ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե հիպոթեկային վարկը երբ կձևակերպվի, և անշարժ գույքը որ գոտում է, եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունը կպահպանվի։

Հիմա մի քանի պարզաբանում այն անշարժ գույքերի մասով, որոնց շինթույլտվությունը ստացվելու է 2022 թվականի հունվարի 1-ից հետո։

Այս դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե ՈՐ ԳՈՏՈՒՄ է անշարժ գույքը և ԵՐԲ Է ԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ (վարկը երբ է ստացվել):

● Եթե շենքը գտնվում է 1-ին գոտում (Երևանի Փոքր Կենտրոն), ապա մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:

● Եթե շենքը գտնվում է 2-րդ գոտում, ապա մինչև 2023 թվականի հունվարի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:

● Եթե շենքը գտնվում է 3-րդ գոտում,  ապա մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:

● Եթե շենքը գտնվում է Երևանի մնացած գոտիներում, ապա մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:

● Մի թյուրըմբռնումից ևս խուսափելու համար։ Խոսքը վերաբերում է եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու համար դիմելուն։ Իսկ փոխհատուցումը արդեն ԳՈՐԾԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ։

Օրինակ՝ եթե ասում ենք, որ 2-րդ գոտու համար արտոնությունը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ստացված վարկերի դեպքում, դա նշանակում է, որ այդ ժամկետում կնքված վարկերի ամբողջ ժամանակահատվածում (10, 15 կամ 20 տարի՝ էական չէ) կշարունակեք ստանալ փոխհատուցումները։

● Կրկնեմ, որ այս ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի մեկը։ Ասենք, եթե 1-ին գոտում կառուցված շենքից բնակարան գնեք անգամ տարիներ անց, ապա կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ։

● Մարզերում կառուցված անշարժ գույքի համար սահմանափակումներ չեն մտցվում. եկամտային հարկի վերադարձի համակարգը, ինչպես կա այնպես էլ կշարունակի գործել։

● Ինչպես պարզել՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐ ԳՈՏՈՒՄ Է։ Այստեղ տեղադրում եմ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) քարտեզը՝ Երևան քաղաքի համար»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan