Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի «Թողնե՞լ, թե՞ չթողնել Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ», սա է հարցը
13
8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին «Մայր Հայաստանի» ավագանու անդամը Տիգրան Ավինյանի հրաժարականի ընթացակարգն է ներկայացրել (տեսանյութ) 2018թ․ հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Պատերազմ Արցախում
8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը» Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը ՀՀ-ում Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի «Թողնե՞լ, թե՞ չթողնել Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ», սա է հարցը Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) «Հայաստանում իրավունքը ծանր, շնչահեղձ օրեր է ապրում»․ Լիլիթ Գալստյան Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում «Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով»․ Հովհաննես Իշխանյան Փաշինյանի՝ աշնանն ունեցած ելույթը հակասում է ամռան ելույթին Վարչապետի խոսնակն է ասել՝ եթե հրաժարական չտա, թող չփոշմանի, որ քրգործեր հայտնվեն. Հրայր Թովմասյան Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Սևանում ձկնորսները հարձակվել են պարեկների վրա, հայհոյել, փորձել են նավակը շրջել նրանց վրա Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ» Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Նա՛խ, Դուք ձեր ձայնը մի հատ իջացրեք»․ Հրայր Թովմասյանը՝ դատավորին «Առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիային»․ Նաիրի Հոխիկյան Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավորին Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երևանի ավագանու 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել Ո՛չ Արևմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը

Կրուտոյը, ռուսական էստրադայի այլ դեմքեր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կտոնեն մեծ համերգով

Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 9-ին Կրեմլում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Համերգում ելույթ կունենան ռուսական էստրադայի սիրված ու հայտնի աստղեր, որոնք բազմիցս կատարել են Բաբաջանյանի երգերը: 

«Արմենպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանն ասել է, որ երեկոն «Նոկտյուրնի» կատարմամբ կբացի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Վերջինս խոստովանել է՝ իր համար դա մեծ պատիվ է:

«Բեդրոս Կիրկորովը կկատարի «Ազգ իմ փառապանծ» երգը: Հավանաբար գիտեք, որ նա Խորհրդային Միություն է եկել իմ ծնողների շնորհիվ: Բեդրոսը երիտասարդ երգիչ է եղել, որին լսել են ծնողներս Բուլղարիայում հանգստանալիս և նրան հրավիրել են Մոսկվա սովորելու: Բեդրոս Կիրկորովը մինչ օրս հիշում է դա»,- պատմել է Արա Բաբաջանյանն ու հավելել, որ համերգին հանդես կգան նաև Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Անիտա Ցոյը, Ալեքսեյ Վորոբյովը, որը նաև վարելու է համերգը, և ուրիշ ճանաչված երաժիշտներ:

Կհնչեն Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Գեղեցկության թագուհի», «Ծովն է կանչում», «Քո հետքերը», «Առաջին սիրո երգը» և մի շարք այլ սիրված գործեր:

«Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» մենակատարներն ունկնդրին կներկայանան «Նոր Երևան»  և «Գիշերային Մոսկվա» երգերով։

Արա Բաբաջանյանի խոսքով՝ Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի հոբելյանն ըստ արժանվույն է նշվում: Համերգներ են կազմակերպվել Մոսկվայում, Կրասնոդարում Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել, որտեղ տեղադրվել է հեղինակի կիսանդրին, Օմսկում ևս համերգ է անցկացվել և Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել: Միջոցառումներ են նախատեսվում Սևաստոպոլում, Սոչիում, այլ քաղաքներում:

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնել է Մոսկվա և միանգամից ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և Դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» կոմպոզիտորը գրել է 1950-ին։ Բաբաջանյանը մեծ հեղինակություն է վայելել, նրա հետ համագործակցությունն իրենց համար պատիվ են համարել նշանավոր բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, հանրահայտ երգիչներ Մուսլիմ Մագոմաևը, Լև Լեշչենկոն…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan