Փաստորեն, թուրքի հրամանով և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն պիտի արվի․ Աննա Մկրտչյան
Դիտել նաև
«Առկա քարտեզներից ոչ մեկը Փաշինյանին ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չի տալիս»․ Աննա Մկրտչյան
«Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»․ Աննա Մկրտչյան
Կտրուկ վատացել է Գարիկ Գալեյանի առողջական վիճակը. որդիներին մահվան մատնելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հետևողականորեն խոշտանգում են ծնողներին
Արեն Մկրտչյանը ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
էդ ո՞ր մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի․ Աննա Մկրտչյան
Երբ լսեցի անհայրենիք տականքի ու հազիվ նախարարի աթոռին հասածի հայտարարությունները սահմանադրական փոփոխությունների մասին մտածեցի, որ ինչպես միշտ շեղում են կարևորից ու արհեստական հարցադրումներ ստեղծում։
Կարծեցի, որ ճանապարհներ են փնտրում լրացուցիչ բռնաճնշումների և սեփական անփառունակ ներկան երկարաձգելու համար, որովհետև իրենց գոյության միակ ճանապարհը թեկուզև դավաճանի պիտակով, բայց ձևական իշխանության պահպանումն է։
Իրականությունն, ինչպես միշտ ավելի վատն էր, քան ես կարող էի պատկերացնել։
Փաստորեն թուրքի հերթական հրամանով և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն պիտի արվի։
Էս դավաճաններին ասելու բան չունեմ։ Սրանց պիտի կարողանանք վռնդել, ուրիշ ոչինչ։ Բայց այ լուրջ դեմքով Սահմանադրության փոփոխությունների շուրջ կարևորվելու խնդիր ունեցող մասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից