Կապանի համայնքապետը`Փայլասարում կատարվածի մասին. Տեսանյութ ՔՊ-ն շարունակում է «0» մնալ առանց Նիկոլ Փաշինյանի. ո՞վ էր Գորիսում պարտության մեղավորը Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ. Շտաբները քարուքանդ են լինում
19
Թուրքիան պատրաստվո՞ւմ է նոր պատերազմի «Թշնամին երեկ ամբողջ օրը կրակել է․ ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան»․ Երասխի բնակիչ Էրդողանը մոլարակի քաղաքական վերաձևավորում է ուզում. «Աշխարհի ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների ողորմածությանը» Ադրբեջանը այժմ էլ Լաչինում է զորավարժություն անցկացնում «Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են». ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ (տեսանյութ) Իշխանությունը հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ է ստեղծում ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին Իշխանությունները պարտվեցին Գորիսում և Գյումրիում. Ի՞նչ է սա նշանակում Իշխանությունը տապալեց հերթական պատերազմը. Արեգնազ Մանուկյան․ Տեսանյութ Թշնամու չդադարող կրակին Փաշինյանը պատասխանում է համառ խաղաղությամբ. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողումը․ Թադևոս Ավետիսյան Պատվաստանյութի թակարդը Կորոնավիրուսի 31 նոր դեպք՝ Արցախում Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա Թուրքիան պատրաստվո՞ւմ է նոր պատերազմի Թուրք հաքերը կոտրել է Թրամփի կայքն ու Էրդողանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել Ինչո՞ւ է իշխանությունն ուզում ռուսական դպրոց բացել․ «վերանայումներ լինում են նաև ինձ մոտ». Տեսանյութ ԶԼՄ-ները կենթարկվեն պատասխանատվության չնույնականացված աղբյուրների հղում կատարելիս. ՔՊ-ական պատգամավոր. Տեսանյութ Տարաձայնությունները սկսկել են միայն այն տեղից, երբ Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել Բաքվում հերթական սպառնալիքներն են հնչեցվել Երեւանի հասցեին Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ից հետո 2000 երեխայի զոհեցիք․ ԱԺ-ում հիշեցին չստացված հրադադարի մասին. Տեսանյութ «3+3» թե «4+3» Վրաերթ Շերամի փողոցում ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի հոր հետ առնչվող քրեական գործը Քարվաճառում ադրբեջանցի էքսկավատորավարը ընկել է ժայռաբեկորի տակ ու մահացել. Տեսանյութ Հայտնի են «Ժանգոտ կողպեքի» արժանացած կառույցները Տիգրան Չոբանյանի, Վահագն Չախալյանի, Արագած Ախոյանի մեղադրանքները ծանրացվել են. պաշտպանն ահազանգում է «Թշնամին երեկ ամբողջ օրը կրակել է․ ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան»․ Երասխի բնակիչ Պուտինը հրաժարվել է մեկնել Հռոմ Թուրքիայում ամենասիրված քաղաքական գործինչերը Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետներն են Ջալալ ի՞նչ կասես, խոսա սրիկա Եթե վախերը հաղթում են կարոտներին, ուրեմն՝ սեր չի… Նազենի Հովհաննիսյան Հոկտեմբերի 11-ին «Զենքի մասին» Արցախի օրենքում որոշակի փոփոխություններ են կատարվել Կապանի համայնքապետը`Փայլասարում կատարվածի մասին. Տեսանյութ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Լավ ենք անում. Արմեն Խաչատրյանը՝ Գորիսում ոստիկանական ուժեր կենտրոնացնելու մասին. Տեսանյութ Դատարանն ստացել է Արմեն Գրիգորյանի պաշտպանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը Ի՞նչ պայմաններով է Հայաստանը համաձայնում և ներգրավվում 3+3 ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում. Ինչ է Նիկոլը մեզանից թաքցնում Մուրադովը ԱԱԾ-ում էր. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը․ Տեսանյութ Պիտի կոալիցիոն ղեկավարություն կազմել․ ՔՊ-ի ներկայացուցիչ Ռուսական ընկերությունները մտադիր են ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում. Տեսանյութ Էրդողանը մոլարակի քաղաքական վերաձևավորում է ուզում. «Աշխարհի ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների ողորմածությանը» Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողությա՞ն ներքո․ հարց՝ պաշտպանության փոխնախարարին. Տեսանյութ «Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի». գեներալ Հաջիզադե Գորիս, Տաթև, Տեղ համայնքների մի շարք տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի Փաշինյան-Էրդողան մեսիջները շարունակվո՞ւմ են․ փոխվարչապետը պարզաբանեց՝ միջանցք չի տրամադրվի. Տեսանյութ Հայաստանի և Ուկրաինայի օմբուդսմանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայտնի են հանցագործություն կատարողները, կոծկողները և պատվիրատուն, բայց պատիժը ուշանում է. «Երկիր Ծիրանի» ՌԴ-ն մեր հիմնական ներդրողն ու տնտեսական գործընկերն է. Գրիգորյանը կարդաց Փաշինյանի ուղերձը Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց Հոկտեմբերի 19-ը Հայոց զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի օրն է Տոնոյանը պահանջում է իրեն մասնակից դարձնել մատակարարված զինամթերքի որակի փորձաքննությանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ Ոստիկանության պարզաբանումն անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին. Տեսանյութ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը մեկնարկեցին. Ուղիղ Սյունիքից մտահոգիչ լուրեր են գալիս Կապանին հարակից Փելա բարձունքը թշնամուն հանձնելու մասին Ձայն չբարձրացնեք, մի՛ ընդհատեք. վիճանություն Գեղամ Մանուկյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև. Տեսանյութ Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կմնա կալանավորված Ադրբեջանը այժմ էլ Լաչինում է զորավարժություն անցկացնում

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարելիցի կապակցությամբ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։
 
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև, որոնք ընկան հանուն ազատության ու իրենց հայրենակիցների արժանապատվության և կյանքի իրավունքի պաշտանության։
 
Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։ Իրագործված զանգվածային ոճրագործությունները մանրակրկիտ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային կազմակերպություններին ու միջազգային մասնագիտացված կառույցներին։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են միջազգային տարբեր հարթակներում։
 
44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական ագրեսիա էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջնման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմին նախորդած շրջանում Ադրբեջանի գործողությունները, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանություների կողմից տարիներ շարունակ վարվող հայատյացության քաղաքականությունն ու ուժի կիրառման սպառնալիքները, միջազգային միջնորդների կողմից հակամարտության կարգավորման և հրադադարի ամրապնդման առաջարկների մերժումը, հրադադարի համակարգված և պարբերական խախտումները, միջազգային պարտավորությունների խախտմամբ սպառազինության մեծաքանակ կուտակումները և շփման գծի երկայնքով պարբերաբար անցկացվող հարձակողական բնույթի զորավարժությունները, համավարակի պայմաններում գլոբալ զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին միանալուց հրաժարվելը, ինչպես նաև պատերազմից հետո հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է գոյություն ունենալ, գալիս են հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ շահագրգռված չի եղել խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմամբ:
 
Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար։
 
Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով Արցախի հայության առջև ծառացան բազմաթիվ հումանիտար խնդիրներ․ 90 հազարից ավել արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է միջազգային հումանիտար և այլ մասնագիտացված կառույցների անխափան մուտքն Արցախ, ինչն առանցքային նշանակություն ունի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի համապարփակ և արդյունավետ լուծման համատեքստում։
 
Շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։
 
Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։
 
Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից նմանօրինակ շարունակական գործողությունները չեն կարող ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայուն հիմքեր։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:
 
Միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։
 
Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պանտանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը:
 
Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan