Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի հավաքման աշխատանքների անվտանգությունն Արցախում. ՌԴ ՊՆ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի հավաքման աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ սահմանազատման գծի մոտակայքում, տեղակայված 5 պլանտացիայում՝ ընդհանուր 27 հա մակերեսով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
Ինչպես նշվում է, ռուս խաղաղապահների մասնակցությամբ բերքահավաքն ավելի քան մեկ ամիս է, ինչ անցկացվում է Մարտունու շրջանի Ճարտար, Մաճկալաշեն, Ամարաս բնակավայրերում և Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում:
«Լեռնային Ղարաբաղի գինեգործներն ավելի վաղ իրենց առաջին բերքի մի մասը փոխանցել են Ստեփանակերտ քաղաքի դպրոց-ինտերնատին, որտեղ նույնպես խաղաղապահներն ապահովել են աշխատակիցների անվտանգությունը բերքահավաքի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2298 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 032 պայթյունավտանգ առարկա: