Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Եթե սահմանազատման եւ սահմանագծման բանակցություններ չեն տարվում, նշանակում է սահմանախախտում չկա

Էրդողանի՝ ԱՄՆ-ում արած հայտարարությունների առիթով «Հրապարակ»-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ՝ «արդյոք Ռուսաստանն իրեն քցված չի՞ զգում» թեմայով։

- Պարոն Կոլերով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն մեկնաբանել է Էրդողանի՝ Ղրիմն Ուկրաինայի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու հայտարարությունը՝ ասելով, թե հուսով է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում քաղաքական կամք կդրսեւորի` փոխելու դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Էրդողանը Ղրիմն Ուկրաինայի մաս էր ճանաչել: Դուք ունե՞ք մեկնաբանություն։

- Նախ, Թուրքիան այդ մասին առաջին անգամ չէ, որ ասում է։ Նա 7 տարի շարունակ մշտապես այս մասին ասում է։

- Այսինքն՝ սա Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է, այո՞։

- Այո։

- Բայց չէ՞ որ Ղրիմի մասին հայտարարությունը միակը չէ, նա ԱՄՆ-ում խոսեց թուրք-ամերիկյան ամուր ռազմավարական գործընկերության 70 տարիների մասին եւ այլն։ Տպավորություն է, որ Էրդողանը ՌԴ-ից ստանալով առավելագույնը՝ հիմա ռեւերանսներ է անում ԱՄՆ-ի ուղղությամբ․․․

- Էրդողանը չի ստացել առավելագույնը։

- Իսկ ո՞րն է դա։

- Առավելագույնը սպառազինությունների մատակարարումն է, ատոմային էլեկտրակայան, որոնք նա դեռ չի ստացել։

- Այնուամենայնիվ, հիմա Էրդողանն ակնհայտորեն ռեւերանսներ է անում ԱՄՆ-ի ուղղությամբ։ Եվ երկրորդ․ ՌԴ-ում էլ Թուրքիային անվանում են ռազմավարական գործընկեր։ Այդպես լինո՞ւմ է` «եւ-եւ»։

- Թուրքիային ՌԴ ռազմավարական գործընկեր անվանելը, կարծում եմ, սխալ է։ Նման բան երբեք չի եղել ու չի կարող լինել։

- Այնուամենայնիվ, ՌԴ քաղաքական, քաղաքագիտական շրջանակներում կա՞ նման զգացում, որ Ռուսաստանը «քցված» է։

- Կարող եմ ասել հետեւյալը․ եթե ինչ-որ մեկը հույս ուներ, որ Թուրքիան կդառնա դաշնակից, ապա նա հիմա, այո, կարող է արմունկները կրծել եւ համարել, որ Թուրքիան մեզ քցել է։ Բայց ՌԴ-ում բավականաչափ սթափ գլխով մարդիկ կան, որոնք առանձնապես մեծ հույսեր չէին կապում Թուրքիայի հետ իրավիճակային, տեղային փոխգործակցության հետ։ Բավական է ասել միայն այն, որ անգամ Սիրիայում ՌԴ-ն ու Թուրքիան դաշնակիցներ չեն։ Բացի այդ, Թուրքիան արդեն վաղուց, բոլոր այս տարիներին հակաղրիմյան բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ։ Սա եւս չի վկայում գործընկերության մասին։ Ուստի, որեւէ նորություն չկա բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց չէին խաբում եւ չունեին պատրանքներ։ Իսկ պրոպագանդիստների համար, որոնք պատրաստ էին իրենց երկրի հետաքրքրությունները ստորադասել թուրքականներին, սա, իհարկե, սառը ցնցուղ էր։ Բայց ասեմ, որ նման պրոպագանդիստների կարելի է մատների վրա հաշվել։ Եվ ՌԴ-ում՝ փորձագետների շրջանում, այդ հարցում ոչ միայն կոնսենսուս, այլեւ նույնիսկ մեծամասնություն չկա։

- Փորձագետների... իսկ քաղաքական գործիչների՞, որոնք կարեւորագույն որոշումներ են ընդունում։

- Գիտեք, բանն այն է, որ մարդիկ, որոնք կարեւորագույն որոշումներ են ընդունում, երբեք չեն ասել, որ Թուրքիան դաշնակից է։ Ավելին, նրանք, ովքեր վերջին 30 տարիներին ներգրավված են քաղաքականության եւ քաղաքական վերլուծության ոլորտում, շատ լավ գիտեն ու հիշում են, որ այդ տարիների մեծ մասում Թուրքիան եղել է ՌԴ-ի ուղիղ հակառակորդը Կովկասում, Միջին Ասիայում, Աբխազիայում։

- Իսկ ինչո՞վ բացատրել Թուրքիայի նկատմամբ նման մեղմ վերաբերմունքը հենց ՌԴ առաջին դեմքի կողմից։

- Իսկ նա ի՞նչ պետք է անի, պատերազմի կո՞չ անի։

- Ինչո՞ւ, ես հիշում եմ, որ 2012-ին, երբ հերթական անգամ սրվել էին ռուս-թուրքական հարաբերությունները, Վլադիմիր Պուտինն Էրդողանին սպառնաց՝ հիշեցնել 2-րդ Սեւաստոպոլը։

- Ինչպե՞ս կարելի է թուրքերին ցույց տալ երկրորդ Սեւաստոպոլը, ի՞նչ նկատի ունեք։

- Ես ոչինչ նկատի չունեմ, ընդամենը հիշեցրի Պուտինի արտահայտությունը։ Ինչեւէ, ի՞նչ օրակարգ է լինելու Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ։

- Օրակարգը հին է եւ կարեւորը՝ արդեն իսկ հայտարարված։ Եվ կցանկանայի ուշադրություն հրավիրել Պեսկովի մեկնաբանության այն հատվածի վրա, որ Էրդողանի հայտարարությունները հնչում են այդ հանդիպման նախօրեին։

Այսինքն՝ դրանից կարելի է եզրակացնել, որ Էրդողանի սույն հայտարարությունները հակասում են այդ հանդիպմանը։ Ես չգիտեմ՝ այն կտեղափոխվի, թե ոչ, բայց ակնհայտ է, որ Էրդողանը փորձում է շահագործել սպասվող հանդիպումը՝ հասկանալով, որ Սիրիայում եւ Ղարաբաղում ազդեցության գոտիների բաժանման պրակտիկան առավել կարեւոր է, քան խոսքերը։

- Եվ վերջում․ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Էրդողանը հրապարակայնացրեց, «լյուստրացիա» արեց Վրաստանի վարչապետին Նիկոլ Փաշինյանի խնդրանքն այն մասին, որ վերջինս ուզում է հանդիպել իր՝ Էրդողանի հետ։ Քանի որ բանակցությունների ժամանակ, համաձայն դիվանագիտական պրակտիկայի, նման արտահոսքեր չեն լինում։ Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ հայ-թուրքական սահմանի հարցը դրանով փակվեց։

- Նախ, հարցը փակ չէ, եւ երկրորդ՝ ինքներդ ապրում եք Հայաստանում եւ լավ տեսնում եք, որ հայերը շարունակում են այցելել Թուրքիա՝ զբոսաշրջային նպատակով, որ Վրաստանի միջոցով շարունակվում են երկիր մտնել թուրքական ապրանքներ։ Էրդողանը ոչ միայն ցուցադրական կերպով ու բավական կոշտ արտահայտվեց Փաշինյանի հասցեին, այլեւ «քաշեց» Վրաստանին՝ որպես միջնորդի։ Վրաստանը ե՛ւ տնտեսապես, ե՛ւ քաղաքականապես մեծ կախվածություն ունի Թուրքիայից։ Բայց միջնորդին այդպես կոպիտ չեն վերաբերվում, նրան գնահատում են, եւ Էրդողանը փաստացի մերժեց Վրաստանի՝ միջնորդ լինելու ցանկությունը։ Իսկ նման կոշտ հայտարարությունների հոգեբանական պատճառն այն է, որ ռազմաքաղաքական բլոկի մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը շարունակում է նահանջել։ Եվ Թուրքիան շարունակում է շահագործել իր ռազմական հաղթանակները։ Բացի այդ, այս համատեքստում ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի այն հայտարարության վրա, որ սահմանազատման եւ սահմանագծման բանակցություններ չեն տարվում, եւ որ դրա համար մթնոլորտն անբարենպաստ է։ Սա շատ կարեւոր հայտարարություն է։ Մի կողմից, եթե սահմանազատման եւ սահմանագծման բանակցություններ չեն տարվում, նշանակում է սահմանախախտում չկա, եւ, ուրեմն, ձեզ դուր է գալիս, որ այդ սահմանը մշտապես խախտվում է։ Եվ երկրորդ․ եթե հիմա հայկական կողմը պաշտոնապես հայտարարում է, որ սահմանազատման եւ սահմանագծման համար մթնոլորտը բարենպաստ չէ, սա եւս շատ անկեղծ եւ բաց խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան հատուկ են Հայաստանի շուրջ եւ դեմ նման թշնամական մթնոլորտ ստեղծում՝ շարունակելով խախտել սահմանային ստատուս-քվոն։

- Եվ շարունակելով առաջ գալ դեպի երկրի ներսը, նվաճելով նոր տարածքներ։

- Այո։

«Հրապարակ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan