Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Դատարանը կարճել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը

Գործի վարույթը կարճելու մասին որոշում դատարանը կայացրել է օրերս՝ նշելով, որ բացահայտվել են օրենքով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր։
 
Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
 
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Հայցադիմումներից մեկը մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի նկատմամբ ճնշման միջոցներ էին սկսվել հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելուց հետո։ Նշված որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը մեկ այլ աշխատակցի հետ շտապել էր վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ, մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին ու նրանց այցի մասին տեղեկացրել ԲԴԽ-ին:
 
Այդուհանդերձ, դատավորը քննարկել է փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել, ինչը ենթադրում էր, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարումը մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը, սակայն դատական ակտն այդպես էլ ի կատար չի ածվել: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդել էր հայցի ապահովման միջոցը վերացնել, ինչը մերժվել է։
 
Ըստ «Փաստինֆոյի»՝ սույն գործի վարույթը կարճելու մասին որոշում դատարանը կայացրել է օրերս՝ նշելով, որ բացահայտվել են օրենքով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր։ Օնիկ Գասպարյանի ներկայացրած երեք հայցադիմումներից երկուսը դատարանն ի սկզբանե վերադարձրել էր, ապա վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն որոշումները բեկանելուց հետո հայցադիմումները վարույթ են ընդունվել, որոնցից մեկն այժմ գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի, մյուսը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում, իսկ դատավոր Մհեր Պետրոսյանը կարճել է գործի վարույթը՝ պայմանավորված դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում գտնվող գործով։
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan