Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Նոր վեճ է հասունանում Երուսաղեմում՝ պատրիարքարանի կողմից վարձակալության հանձնված հողատարածքի պատճառով. Սասունյան

Կարծես թե հայերն այս օրերին քիչ խնդիրներ ունեին Արցախի աղետալի զարգացումների հետ կապված, հիմա էլ մի նոր վեճի առաջ ենք կանգնած Սփյուռքում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես տասնյակ հեռախոսազանգեր և նամակներ եմ ստացել տարբեր երկրների հայերից, որոնք ինձ տեղեկացրել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հասունացող մի նոր խնդրի մասին: Հայտնի են կցկտուր մանրամասներ, և Երուսաղեմում ինձ հետ կապ հաստատած հայերը խնդրեցին, որ չբացահայտեմ իրենց անունները՝ վախենալով կամ պատրիարքարանի տրամադրած բնակարաններից վտարվելուց, կամ մի այլ ժխտական հակազդեցությունից:

Խոսքը մի հողակտորի մասին է, որը վերջերս պատրիարքարանը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի: Ես կապ հաստատեցի բոլոր երեք հոգևորականների հետ, որոնք նշված էին որպես այս գործարքը պատրիարքարանի անունից հաստատողներ:

Նախ, ես նամակ ուղարկեցի Նուրհան պատրիարք Մանուկյանին՝ խնդրելով պայմանագրի պատճենը, սակայն, ցավոք, նա չարձագանքեց։ Այնուհետև զանգահարեցի պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանին, որը դժկամ էր քննարկելու այդ հարցը։ Անանուն աղբյուրից ինձ ասացին, որ արքեպիսկոպոս Ղարիբյանի վրա ճնշում է գործադրվել պայմանագիրը հաստատելու համար: Այնուհետև ես զանգահարեցի պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի տնօրեն հայր Պարետ Երեցյանին, որը հաստատեց գործարքը և որոշ մանրամասներ ներկայացրեց: Այս երեք հոգևորականները, որոնք պատրիարքարանի ութ հոգուց բաղկացած Սուրբ Սինոդի (Տնօրեն ժողով) փոքրամասնությունն էին, հաստատել էին վարձակալությունը։ Անանուն աղբյուրը ենթադրում էր, որ պատրիարքարանի Սրբոց Յակովբեանց ամբողջ եղբայրությունը պետք է հանդիպեր պայմանագիրը վերանայելու համար:

Հայր Երեցյանը հայտարարեց, որ մի քանի առաջարկներ են եղել արաբական տարբեր երկրների քաղաքացիների կողմից`վարձակալության տալու պատրիարքարանին պատկանող տվյալ կալվածքը: Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ ամենաշահավետ առաջարկը եղել է ավստրալացի հրեա գործարար Դենի Ռուբենշտեյնի կողմից:

Չբացահայտելով գումարի չափը՝ հայր Երեցյանը հաստատեց, որ պատրիարքարանը կանխավճար է ստացել գործարարից: Անանուն աղբյուրն ինձ տեղեկացրեց, որ կանխավճարը կազմել է մեկ միլիոն դոլար: Հայր Երեցյանը նաև ասաց, որ ավստրալացի գործարարը նախատեսում է այդ կալվածքի վրա կառուցել յոթ աստղանի շքեղ հյուրանոց, և հյուրանոցի տարեկան եկամտի մի մասը փոխանցվելու է պատրիարքարանին: Թեև շրջանառվող անանուն տեղեկատվությամբ վարձակալության ժամկետը նշված է 99 տարի, հայր Երեցյանն ինձ ասաց, որ վարձակալությունն իրականում 98 տարով է: Նման երկարաժամկետ վարձակալությունը շատերին ստիպում է ենթադրել, որ պատրիարքարանը երբեք չի վերստանալու այդ կալվածքը: Ի պատասխան այդ հարցի՝ հայր Երեցյանը չհամաձայնեց՝ պնդելով, որ ավստրալացի գործարարը վարձակալության ավարտից հետո պարտավոր է կալվածքը վերադարձնել պատրիարքարանին՝ դրա վրա կառուցված թանկարժեք հյուրանոցի հետ միասին: Սա մի հարց է, որը մնում է պարզել միայն մեկ դար անց: Պատրիարքարանի կողմից նախկինում ևս այլ կալվածքների համար ստորագրվել են նման երկարաժամկետ վարձակալություններ նույն առարկություններով։

Վիճարկվող կալվածքը կոչվում է «Կովերի պարտեզ», որը գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: Մի քանի ամիս առաջ պատրիարքարանը պայմանագիր էր կնքել Երուսաղեմի քաղաքապետարանի հետ` նույն կալվածքը օգտագործելու որպես քաղաքապետարանի միջոցների հաշվին վերանորոգվող ավտոկայանատեղի, մի մասն էլ՝ տեղի հրեա բնակիչների մեքենաները կայանելու համար: Այն ժամանակ պատրիարքարանը հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ այս հողի արժեքը գերազանցում է 2 միլիոն դոլարը: Հայր Երեցյանն ինձ ասաց, որ ավստրալացի գործարարի հետ նոր վարձակալությունը կփոխարինի քաղաքապետարանի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանագրին: Այլ աղբյուրներ ինձ ասացին, որ նոր համաձայնագիրը նաև ստորագրվել է առանց Հայոց պատրիարքարանի ամբողջական Սուրբ Սինոդի կամ Սրբոց Յակովբեանց եղբայրության հաստատման:

Նախկինում եղել են վեճեր, երբ պատրիարքարանի անդամները վարձակալության են տվել այլ կալվածքներ կամ փորձել Լոնդոնում Սոթբի աճուրդում վաճառել արխիվներից գողացված թանկարժեք ձեռագրերը։ Իրավիճակն ավելի է սրվում, քանի որ Իսրայելի ֆիզիկական անձանց, ընկերություններին կամ կառավարությանը ցանկացած հայկական գույքի վաճառք կամ վարձակալություն արժանանում է պաղեստինցիների դատապարտմանը, որոնք նման գործարքները դիտարկում են որպես Իսրայելի ներկայության ընդլայնում բռնագրավված տարածքներում։ Ինձ ասացին, որ Պաղեստինի ինքնավարությունը պաշտոնական բողոքի նամակ է հղել Հայոց պատրիարքարանին`այս կալվածքի վարձակալության վերաբերյալ: Սակայն, հայր Երեցյանը հերքեց նման հաղորդագրության ստացումը։

Կոնկրետ փաստերի և իսկական փաստաթղթերի պատճենների բացակայության դեպքում դժվար է որևէ հստակ եզրակացության հանգել: Թափանցիկություն ապահովելու համար, պատրիարքարանը պետք է հրապարակի «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության պայմանագրի պատճենը՝ բացահայտելով դրա պայմանները: Առանց նման բացահայտման դժվար է դատել այս պայմանագրի առավելությունների կամ թերությունների մասին:

Եթե պատրիարքարանը նման գործարքներով է զբաղվում իր գործունեության վարչական ծախսերը հոգալու համար, օգտակար կլինի պատրիարքարանի տարեկան եկամուտների և ծախսերի մասին հաշվետվության հրապարակումը, որպեսզի բոլորը տեսնեն, թե արդյոք պատրիարքարանն ունի եկամտի խիստ կարիք: Եթե պատրիարքարանը իսկապես գտնվում է ֆինանսական հուսահատ վիճակում, ապա նման զեկույցը կարող է խրախուսել աշխարհասփյուռ բարերարներին նվիրատվություններ անել պատրիարքարանում և վերացնել լրացուցիչ արժեքավոր հողամասերի վաճառքի կամ վարձակալության անհրաժեշտությունը:

Վերջապես, նախկինում ստեղծվել էր անկախ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է վերահսկեր պատրիարքարանի վարչական գործերը: Սա կարող է ճիշտ ժամանակը լինել մշտական հիմունքներով նման հանձնաժողով ստեղծելու համար: Վերահսկող հանձնաժողովի հավաստի զեկույցները վերջ կդնեն հայ համայնքներում պատրիարքարանի գործերի շուրջ պառակտող և համառ լուրերին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Աղբյուր՝ News.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan