Սա է ապազգային իշխանության, կապիտուլյացիայի և մուրացող «խաղաղության» գինը․․․
Դիտել նաև
Վովա–Տիկո–Դոգ սիրային եռանկյունին․ ինչպես հաչան ու հակավովայական Դոգը մտավ գործարքի մեջ
Մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են. հայտարարություն Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ
Փաշինյանի «կռիվը»՝ բանակի դեմ. գեներալները չեն լռում. Տեսանյութ
«Մեկի սուտը, մյուսի վախկոտությունը սերտորեն միահյուսվելով՝ խեղդում են Հայաստանը՝ հուրախություն Փաշինյանի». Արամ Գաբրիելյանով
Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի բացատրություններին
Ժամանակին հայրենադարձների մասին հոդվածաշար ունեի։
Նախկինների օրոք՝ «թալանի» և «կոռուպցիայի» տարիներին, մեր հայրենակիցները ոգևորված վերադառնում էին հայրենիք աշխարհի ամենատարբեր, այդ թվում և ամենազարգացած, չթալանված ու չկոռումպացված երկրներից։
Այդ հարցազրույցներն ինձ համար ոչ միայն դրական մեծ էներգիայի աղբյուր էին, այլև արժեքավոր սոցիոլոգիական հետազոտություն․ պարզում էի, թե մարդիկ հատկապես ինչու են վերադառնում Հայաստան, եթե մի կողմ թողնենք հայրենասիրական, զգացական կողմը։ Հայաաստանն ինչո՞վ է գրավիչ ապրելու համար։ Գրեթե 99 տոկոսով պատասխաններից մեկը հետևյալն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ։ Մեր հայրենակիցներն իրենց երեխաներին ավելի ապահով էին տեսնում Հայաստանում։ Մարդիկ ասում էին, որ միայն Հայաստանում կարող են թողնել, որ երեխան ազատ դուրս գա բակ, գնա քաղաք զբոսանքի, մենակ նստի տաքսի և այլն։
Միջազգային տարբեր վարկանիշային սանդղակներում նույնպես Հայաստանը համարվում էր աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը՝ նույնիսկ Արցախյան հակամարտության պայմաններում։
2018 թվականից հետո, բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ, մենք կորցրեցինք նաև այդ առավելությունը։
Սա է ապազգային իշխանության, կապիտուլյացիայի և մուրացող «խաղաղության» գինը․․․
Անի Գասպարյանի ֆեյսբուքյան էջից