Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախումբը նամակը՝ ԱԳ նախարարին

Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝ նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին: Ըստ «Արմենպրես»-ի՝ Հայ դատից արձանագրել են, որ Բելգիայի կողմից մասնակցությունն այդ այցին խստորեն դատապարտվել է հայ համայնքի կողմից:

«Ընդունելով այս հրավերը՝ Բելգիայի դիվանագիտությունն, ըստ էության, մասնակցեց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քարոզչությանը, որի նպատակն է արդարացնել էթնիկ զտումն ու պատերազմական հանցանքները, ինչի հետևանքով ամիսներ առաջ տուժել է Շուշիի, ինչպես նաև Արցախի մյուս հատվածների բնիկ հայ բնակչությունը:

Սա լրջորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերը՝ գտնելու տևական, խաղաղ ու արդար կարգավորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Բելգիական կողմի մասնակցությունը մեզ շատ ավելի զարմացրեց՝ հաշվի առնելով նաև այն, որ Բելգիան և Դուք անձնապես Ձեր անվերապահ աջակցությունն եք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Ուստի, շատ ավելի լավ կլիներ, եթե հետևեիք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների օրինակին, որոնք հրաժարվեցին մասնակցել այս ուղևորությանը: Նրանց կողմից հրաժարվելը հստակ ուղերձ էր առ այն, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,- նշվում է Բելգիայի ԱԳ նախարարի ուղղված նամակում:

Հայ դատի հանձնախմբից հիշեցրել են, որ ադրբեջանական ուժերի բարբարոսությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները: Իսկ Ադրբեջանն այժմ անցել է պատմության խեղաթյուրման իր ծրագրին: Հանձնախմբից անդրադարձել են նաև փաստին, որ ադրբեջանական ուժերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Բելգիայի մասնակցությունն այս այցին հակասում է Ձեր՝ որպես արտգործնախարար, անձնական կոչերին, որտեղ պահանջում էիք անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ովքեր Բաքվի բանտերում ենթարկվում են անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի»,- նշել են Հայ դատի Բելգիայի հանձնախմբից:

Որպես Բելգիայի լիիրավ քաղաքացիներ, ովքեր շարունակում են հարգել այդ երկրի և Եվրոպայի արժեքները՝ հանձնախմբի անդամները հորդորել են կառավարությանն ու մասնավորապես նախարարին՝ դատապարտել Ադրբեջանի գործողությունները: «Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ չի կարող լինել տևական խաղաղություն առանց արդարության, իսկ որպեսզի խաղաղությունը մնայուն լինի, դրան պետք է աջակցի ժողովրդավարական աշխարհը»,- նշել են Հայ դատի հանձնախմբի անդամները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan