«Ես պատրաստ եմ հաշմանդամություն ունեցող տղայիս ամսեկան 26.500 դրամ թոշակն էլ փոխանցել որևէ կարիքավոր բազմազավակ պատգամավորի․ թող մի քանի կգ միս, մի քանի պաղպաղակ ավել ուտեն». Նարինե Մանուկյան
Դիտել նաև
Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ․ Արեգնազ Մանուկյան
Կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկդ քաշվել եք մի անկյուն․ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ
Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Գեղամ Մանուկյան
«Մայր Հայաստանի» հայտարարությունը Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին
«Նախանձ եք էլի, չուզող եք:
Այ մարդ ինչ կլինի օրինակ, որ պատգամավորները 200.000 ավել գումար ստանան, մարդ են էլի, հազար հոգս ունեն, երեխեք, ընտանիք: 800.000 դրամ + պարգևավճարը ինչա է, մարդիկ ոնց ապրեն էդ փողով:
Երկրում էլ ամեն ինչ լավա, սոված ու անտուն երեխեք ու ծերեր չկան, ամեն ինչ լուծվածա, դե թողեք էս քրտնաջան, օր ու գիշեր աշխատող մարդիկ լավ ապրեն էլի:
Ես պատրաստ եմ հաշմանդամություն ունեցող տղայիս ամսեկան 26.500 դրամ թոշակն էլ փոխանցել որևէ կարիքավոր բազմազավակ պատգամավորի, լրիվ լուրջ եմ ասում: Սիրով, առանց որևէ վերապահման:
Ես սիրում եմ երկիրս, մարդկանց ու ուզում եմ նրանք լավ ապրեն, այնպես որ կտամ տղայիս թոշակը, թող մի քանի կգ միս, մի քանի պաղպաղակ ավել ուտեն, խնդիր չէ:
Ամեն ինչ արդար է»:
Նարինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից