Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին
8
Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Թադևոս Ավետիսյանն առաջարկեց Արծվիկ Մինասյանի գործով «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Հերթական բարեկարգված անբարեկարգ բակը մայրաքաղաքում (տեսանյութ) Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը. Վլադիմիր Մարտիրոսյան Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել որոշ գործողություններ, նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի. Փաստաբան Վերաքննիչը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է․ «Կարճ ասած» Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Դուք այդ ամբիոնից կանգնած պարզապես ստել եք․ Աննա Գրիգորյանը՝ Վարդապետյանին Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր (լուսանկար) Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան․ Փաստաբան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հերթական ընտրական «կեղծիքը». ՔՊ-ն սխալ էր քվեարկելությունը կազմակերպել (տեսանյութ) Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին Իրավիճակը լարվեց. թեժ վիճաբանություն ԱԺ–ում (տեսանյութ) Քաղաքապետարանը ձեզ համար նոր խցանումներ է պատրաստել «Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը». Սերգեյ Հարությունյան Գյումրիում կայացավ ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը Բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց Միքայել Սրբազանի պաշտպաններն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի գրառմանը «Ձերբակալել են Դավիթ Շահնազարյանին և Սևակ Խաչատրյանին». «Ազգային ճակատ» Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին «Ձուկ գողացողից» մինչև Ստամբուլ (Պոլիս) Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյանը՝ Civic-ի ստերի և ԵԱՀԿ ԽՎ-ում տեղի ունեցածի մասին

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչեց Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ

Սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ:

Ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման և կայացման գործում:

1960-ականների սկզբին Միքայել Տեր-Միքայելյանն իր գիտելիքներն ու կազմակերպչական ունակություններն ուղղել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացմանը։ Կարճ ժամանակում նրան հաջողվել է ստեղծել Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միացյալ ճառագայթային լաբորատորիա, որի հիման վրա 1967թ. ստեղծվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ): Միքայել Տեր-Միքայելյանը դարձել է ինստիտուտի տնօրեն և աշխատել այդ պաշտոնում մինչև 1994թ-ը, որից հետո մինչև կյանքի վերջ՝ 2004թ-ը, եղել է ինստիտուտի պատվավոր տնօրենը: Նրա գլխավորությամբ ՖՀԻ-ում իրականացվել են աշխատանքներ՝ ներառելով լազերային ֆիզիկայի տեսական և փորձարարական սկզբունքները, պինդմարմնային լազերային նյութագիտությունը, լազերային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությունը նյութի հետ, օպտիկական կապը։ Այդ աշխատանքները լայն ճանաչում են ստացել և ըստ արժանվույն գնահատվել միջազգային գիտական հանրության կողմից։

Միքայել Տեր-Միքայելյանի ջանքերով ՖՀԻ-ում ձեռնարկվել և ղեկավարվել են աշխատանքներ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության, քվանտային ինֆորմացիայի և աշխարհում նոր ձևավորվող ուղղություններով։

Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին են ներգրավվել Հայաստանի մի շարք ձեռնարկություններ՝ Կիրովականի քիմիական կոմբինատը, Արզնիի Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը: Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նպատակներով կիրառվող լազերների մշակման, արդյունաբերական յուրացման աշխատանքների շարքի համար ակադեմիկոս Տեր-Միքայելյանը, ի թիվս Արզնիի «Բյուրեղ» ԳԱՄ-ի, Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի և ՀԽՍՀ ԳԱ ՖՀԻ-ի մի խումբ աշխատակիցների, 1980-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի:

Միքայել Տեր-Միքայելյանը Հայաստանում ստեղծել է լազերային ֆիզիկայի համաշխարհային ճանաչում ստացած գիտական դպրոց: Այսօր այդ դպրոցի ներկայացուցիչները հաջողությամբ աշխատում են Հայաստանի ու արտերկրի այլ առաջատար կենտրոններում։

Ակադեմիկոս Տեր-Միքայելյանը լայն ճանաչում ստացած բազմաթիվ գիտական մենագրությունների, ակնարկների և հոդվածների հեղինակ է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan