Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) ՔՊ-ի ագահությունն Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից (տեսանյութ)
10
Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Պատերազմ Արցախում
Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրшկոցներով Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Որոշել է երեքին «փուռը տալ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Ժողովուրդ, եթե ուզում ես ապրես, սխալդ պիտի ուղղես. սրանք թքած ունեն, ձեզ կլպելու են. Հրանտ Բագրատյան Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի Իրանը հրթիռային գրոհ է իրականացրել՝ նվիրված նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ հավատարիմ է Իրանի նոր գերագույն առաջնորդին Ի վերջո, ժամանակը միշտ տալիս է իր գնահատականը՝ և՛ իշխանություններին, և՛ նրանց գործողություններին Էրեբունի հիվանդանոցի դիմաց խայտառակ վիճակ է (տեսանյութ) ՔՊ-ի ագահությունն Էջմիածնում (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Իրանից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից (տեսանյութ) Վթարային ջրանջատում Դե ինչ, սկսենք Վթարային ջրանջատում The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել

Փաշինյանի նման անհասկացող մարդը չէ, որ պետք է մեզ գնահատի

«Հրապարակ»-ը գրում է ծ. «Հարցազրույց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ

- Պարոն Մարտիրոսյան, նախօրեին Բյուրեղավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «գիտական ամուլ էլիտային, պսեւդոէլիտային, որ կառչել են իրենց աթոռներին, նրանց բոլորին ուղարկելու ենք իրենց տուն՝ իրենց թոշակները ստանան»։ Նաեւ՝ գիտական էլիտային անվանեց քաղաքական միմոսներ։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի ԺՊ-ի նմանօրինակ որակումները՝ ուղղված գիտական հանրությանը։

- Որակում եմ այնպես, ինչպես որ նա արժանի է։ Անընդհատ խոսում են նրա զարգացման մակարդակի մասին, իր արած այդ արտահայտությունն էլ համապատասխանում է իր մակարդակին։ Պետք չէ լինել պետության ղեկավար, բայց գրագետ մարդն այդպիսի բան ասելուց առաջ գոնե կմտածեր` դա ինչ է նշանակում։ Հետո՝ ո՞ւր պիտի ուղարկի, եթե մարդիկ պիտի թոշակի գնան՝ այսպես թե այնպես գնալու են, իրեն չեն հարցնելու։

- Ըստ էության, ստացվում է՝ Ձեզ նկատի ուներ։ Ի՞նչ կասեք։

- Նույնն էլ ես եմ իրեն ասում՝ թող չկառչի աթոռից եւ գնա տուն։ Հետո՝ իր ասելով չէ, ակադեմիան ունի կանոնակարգ, օրենքներ, որով շարժվում է, այնպես որ, իրեն չեն հարցնում։ Ամեն մեկն ինքը գիտի՝ երբ պիտի թողնի ու գնա։ Մենք չենք կառչում ոչ մի աթոռից, մենք ժամկետ ունենք, օրինակ՝ իմ ժամկետը, որպես ԳԱԱ նախագահի, լրանում է այս տարվա հունիսի 28-29-ին, եւ մենք արդեն հայտարարել ենք, որ այդ օրերին լինելու են ընտրություններ, եւ ընտրվելու են ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս-քարտուղարը եւ այլն։ Էլի եմ ասում՝ իր ասելով չէ, ու թող գոնե հասկանա՝ գիտական էլիտան ով է։

- Ի դեպ, նա նաեւ հարց է ուղղել, թե 30 տարի շարունակ Հայաստանի գիտական էլիտան ինչ է արել․ «Ծառայել է քոչարյանասերժական կլանին՝ ժողովրդից իշխանությունը խլելու նպատակով»։

- Թե ինչ է արել մեր ակադեմիան՝ դա իր ասելով չէ, դրա համար կան միջազգային կենտրոններ՝ «Սկոպիուսի» նման, որոնք ուսումնասիրում են, թե աշխարհի ամբողջ գիտական պոտենցիալն ինչպես է բաշխված։ Այդ կազմակերպությունը վերցրել է 8 հազար 800 գիտական կազմակերպություն ամբողջ աշխարհից եւ դասավորել ըստ իրենց գիտական արդյունքների, Հայաստանի Հանրապետությունն այդ ցուցակում ունի 14 կազմակերպություն, այդ 14-ից 12-ը Գիտությունների ակադեմիայից են։ Համեմատության կարգով ասեմ, որ Վրաստանից այդ ցուցակում կա ընդամենը 2-ը, Ադրբեջանից եւս այդ ցուցակում կա 2-ը։ Սա է մեր արդյունքը, եւ Փաշինյանի նման անհասկացող մարդը չէ, որ պետք է մեզ գնահատի, թե մեր էլիտան ինչ է արել, ինչ չի արել։

- Փաշինյանը նշել էր, որ գիտության ֆինանսավորման նոր համակարգ են ներդրել, որի արդյունքում «իրական գիտնականներ են ձեւավորվելու»։ Ի՞նչ նոր համակարգի մասին է խոսքը, եւ հինն ինչո՞վ էր վատ։

- Ոչ մի նման բան չկա, ստից խոսակցություններ են։ Միակ բանն այն է, որ կառավարությունը որոշում է ընդունել 2022-2025-ը գիտաշխատողների աշխատավարձը բարձրացնել։ Հիմա դա կկատարվի, թե կմնա թղթի վրա՝ հայտնի չէ, մենք շատ կասկածով ենք մոտենում դրան, որովհետեւ նայելով այն հանգամանքին, թե որտեղից այդ գումարները պետք է լինեն, որ 2-3 անգամ բարձրանա աշխատավարձը՝ կասկածում ենք։

- ԳԱԱ-ն եւ Դուք առաջիններից էիք, որ պահանջեցիք կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հիմա է՞լ եք շարունակում պահանջել։

- Այո, իհարկե, մենք չենք շեղվել մեր համոզմունքից»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>