Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

FAST-ը մեկնարկում է «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացը․ հայտերն ընդունվում են

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացի համար հայտերի ընդունման մեկնարկը։ 2019 թվականի սեպտեմբերին FAST-ը և ՀՀ պաշտպանության նախարարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում FAST-ն իրականացնում է «1991 ստորաբաժանման» պարբերական նախապատրաստական դասընթացներ՝ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացներն ապահովում են մրցունակ կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև մասնակցության հայտ ներկայացրած աղջիկների համար։ Դասընթացներն անվճար են՝ 6 ամիս տևողությամբ։ Այս ժամանակահատվածում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում են թիմային ավարտական նախագծեր, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը։

«Ներկայումս, առավել քան երբևէ, հրամայական է դարձել բանակում բարձր տեխնոլոգիական որակյալ կադրեր ունենալը։ «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը կոչված է արհեստական բանականության ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման հարթակ ծառայել առաջին հերթին ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար», Դավիդ Սարկիսյան՝ FAST-ի հեռանկարային հետազոտական նախաձեռնությունների գծով փոխնախագահ։

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Իսկ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում կամ ձևավորել սեփական ստարտափները։

«1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացին կարող են դիմել 2022 թ․-ի ձմռանը և դրանից հետո զորակոչի ենթակա բոլոր տղաները, ինչպես նաև այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտներից մեկում առնվազն բակալավրի աստիճան և պատրաստ են դասընթացն ավարտելուց հետո ներգրավվելու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջադրած նախագծերում՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Դիմելու ընթացակարգին մանրամասն ծանոթանալու համար հետևեք հղմանը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ․-ի հունիսի 7-ն է:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan