Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Պատերազմ Արցախում
Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում, քանի որ այս ամենը ժամանակավոր է համարում։ NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետը խոսեց անվտանգային խնդիրների և Շուշին վերադարձնելու մասին։

Առանց Շուշիի ինչպիսի՞ տրամադրություններով անցավ Եռատոնն Արցախում։

Ես չեմ ընդունում այն միտք, որ մենք Շուշիից պիտի հրաժարվենք։ Հակառակը պիտի տրամադրվենք այն հետ բերելուն։ Շուշիի ամեն քարը, ոգին հայկական է։ Մի քանի անգամ ավերվել է Շուշին։ 90-ականներից այն ամբողջովին հայկական շնչով էր, մինչև անգամ էդ խաշնարած ցեղերից օդն էր մաքրվել։ Այսօր հույսս չեմ կտրում, մարդկանց էլ եմ տրամադրում, որ կգա ժամանակ ու մենք կլինենք Շուշիիում։

Այսօր հայկական տարածքների մշակութային ժառանգություններն էլ են հողին հավասարեցնում։ Նախօրեին էլ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Այս հարցով հայկական կողմը դիմե՞լ է միջազգային կառույցներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կա՞ արձագանք։

ԵՎ շենքերն են քանդում, և եկեղեցու գմբեթներ են հանում, ուզում են մզկիթի վերածել։ Ցավալին հենց սա է։ Շենքերը կկառուցեն հետո մեզ կտան, բայց որ եկեղեցին ռեստավրացիա են անում, ցավալի է։ Կրթության, մշակույթի նախարարությունը, թեմը դիմել են, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի՞նչ է արել, որ։ Միշտ էլ այդպես է եղել։ Երբ մեր խաչքարերը ջարդել են, եկեղեցիները քանդել, ոչնչացրել են, ոչ մի բան էլ չեն արել, դրանց ձեռքը բռնող չկա։ Կարծես ինչ ուզում են, անում են։ Բայց դրանց դեմը պիտի առնել։ Ալիևը բռունցք է բարձրացնում, բռունցքով է խոսում, մի անգամ պիտի ասել, որ այդ բռունցքը աչքդ կկոխենք, հերիք բռունցք բարձրացնես։ Ինքն ընդհանրապես ո՞վ է։ 2016-ին ապացուցել է, որ հաղթող, պատերազմող չէ, ինքն է գնացել խնդրել, որ պատերազմը կանգնեցնեն։ Այսօր գերտերությունների հետ միասին հասել է արդյունքի, սակայն դա դեռ չի նշանակում, որ կարող է լկտիաբար բարբաջել։ Պետական բարձր մակարդակով մի ուժեղ հայտարարություն պիտի արվի։ Ասեն՝ հանգիստ պահիր քեզ, մեկը է, ժամանակը գալու է, հետ ենք բերելու մեր կորցրածը։

Այս օրերին արցախցիների տրամադրություններն ինչպիսի՞ն են, մե՞ծ է հուսահատությունը, թե՞ իրենց կորցրածը հետ վերադառնարձնելու կամք կա։

Երեկ մարդիկ չէին ուզում շնորհավորել միմյանց, ես ինքս էի առաջինն ասում՝ շնորհավոր եռատոն։ Ու հավելում, թե չի կարելի հույսներս կտրենք, համակերպվենք, որ Շուշին էլ չկա։ Իրենք 30 տարի Շուշի չեն ունեցել, բայց քաղաքապետ են ունեցել ու երբեք նրան նախկին չեն ասել։ Իսկ այսօր մեր լրատվականներն ինձ ներկայացնում են՝ որպես Շուշիի նախկին քաղաքապետ, որը սխալ է։ Գործող և ընտրված քաղաքապետն եմ, Շուշիին նրանք ժամանակավոր են տիրում։ Ասում եմ՝ դուխներդ չգցեք։ Մարդիկ ոգևորվում են։ Երեկ մենք ծաղիկներ ենք դրել <Տանկ> հուշարձանին, իրենք՝ մի 8 հոգի, վերևից հեռադիտակներով նայում էին։ Ես դավաճան եմ համարում նրան, ով հուսահատ է լինում այսօր։ Մենակ այսօր խնդիրը Շուշին չէ, ամեն տեղ էլ Արցախում վտանգավոր է։ Շոշ գյուղի դիմաց դիքերեր ունեն, նույնը Հայաստանի հետ սահմանին, Մարտակերտում ու ամեն տեղ։ Ամբողջ Արցախում էլ վտանգը մեծ է։ Պիտի ուժեղանալ ու Ալիևի բարձրացրած բռունցքը ջարդել։

Հայաստանի քաղաքական դերակատարներից հաճախ ենք լսում, որ Հադրութն ու Շուշին հետ ենք բերելու։ Առաջիկա տարիներին դա իրատեսակա՞ն ծրագիր է։

Նախ դիվանագիտական սեղանի շուրջ դա պիտի կարգավորել։ Իսկ երբ ուժի պահը գա, դրան պիտի պատրաստ լինենք։ Այսօր ժողովուրդն ընկճված է, ամեն ինչ կորցրել են, տունտեղ, զոհեր ունեն։ Վերքերը մի քիչ սպիանալուց հետո կուղղեն իրենց ողնաշարը։ Ժողովրդին պետք է մշտական արթուն պահել։

Դուք նշեցիք, որ ողջ Արցախում անվտանգային խնդիրը շատ լուրջ է, մարդիկ ի՞նչ են մտածում այս առումով։

Մարդիկ կարծես վախ չունեն, թուրքից չեն վախենում, բայց վտանգներն առկա են։ Օրինակ, Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելու ժամանակ էդ հիմարները լկտիացած հայհոյանքներ են տալիս, մերոնք կանգնում, պատասխանում են իրենց։ Կարմիր շուկայի ճանապարհով գալուց մեքենայի վրա քարեր են շպրտում, ապակիները ջարդում են։ Լկտի բաներ շատ են անում։ Եթե մերոնք  պատասխան քայլի դիմեն, լկտիությունը կվերանա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan