Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը եւ նախընտրական քարոզչություն է իրականացրել
ՀՀ Նախագահին
ՀՀ ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ ԻՔ, ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարներին
ՀՀ Գլխավոր դատախազությանը
ՀՀ ԿԸՀ
Պատճենը՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմին և «Հրապարակ»-ին
10.05.2021թ.
Ը Ն Տ Ր Ա Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ – 12
Հիմք ընդունելով ՀՀ Սամանադրության 158-րդ հոդվածով սահմանված դրույթի պահանջներն, ինչպես նաև, ՀՀ կառավարության պաշտոնեական կայքի տեղեկատվությունը հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին և ղեկավարվելով ԸՕ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասով, ինչպես նաև, նույն հոդվածի 7-րդ կետով սահմանված դրույթների պահանջներով, տեղեկացնում ենք, որ 09.05.21թ.-ին, նախկին Վարչապետ Փաշինյանը, խախտելով սահմանադրական կարգը հանդես է եկել որպես Վարչապետի պաշտոնակատար և օգտագործելով վարչական ռեսուրսները, ինչպես նաև, խախտելով ԸՕ 19-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները տալով խոստումներ, նախընտրական քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում: Ավելին, Մարտունիում էլ նույնատիպ հանդիպման ժամանակ հանձնարարել է Պապիկյանին ճանապարհները վերանորոգել իր գալիք հանդիպման համար:
ԸՕՎՀՀ