Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Տեր-Պետրոսյանը փորձում է ինքնամաքրվել Փաշինյանից և իր համար քաղաքական հեռանկարներ բացել հունիսի 20-ից հետո

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը, որում նա հրապարակայնացրեց երեք նախկին նախագահների հանդիպման ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, ուներ մեկ հստակ նպատակ` ցույց տալ հասարակությանը, որ Տեր-Պետրոսյանը հետևողականորեն և անկեղծորեն մերժում է Փաշինյանին:

Փաստն այն է, որ չնայած Տեր-Պետրոսյանը չողջունեց 2018-ի փաշինյանական հեղափոխությունը, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլի հետագա բոլոր քայլերը, մեծ հաշվով, ողջունեց ու աջակցեց Փաշինյանին, քանի որ այդ ժամանակ ընդհանուր թշնամի կար նրանց համար` նախկին իշխանությունն` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի:

Այս տեսանկյունից զարմանալի չէր, որ Տեր-Պետրոսյանը սատարում էր Փաշինյանի քայլերը` կապված Մարտի 1-ի իրադարձությունների «բացահայտման», Սահմանադրական դատարանի փլուզման, արդարադատության համակարգի դեմ հարձակումների, դատական ​​համակարգի ներկայացուցիչների հետապնդումների եւ այլնի հետ:

Տեր-Պետրոսյանը փորձեց աչքերը փակել անգամ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձախողման վրա, այդ ժամանակ նա նույնիսկ սկսեց պաշտպանել Փաշինյանին իր ընդդիմախոսներից: Այնուամենայնիվ, երբ անփառունակ վերջին պատերազմը քաղաքական գերեզմանափոր դարձավ Փաշինյանի համար, Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ եկել է ժամանակը տարանջատվելու իր «հոգեզավակից»: Արդեն պատերազմի օրերին նա փորձեց «մաքրվել» Փաշինյանի ձախողումներից, իսկ հետագայում նրա գնահատականները Փաշինյանի վերաբերյալ հետապնդում էին միայն մեկ նպատակ՝ հասարակությանը ցույց տալ, որ նա այլևս իր «հոգեզավակի» հետ չէ:

Այնուամենայնիվ, հասարակությունը լիովին չէր հավատում Տեր-Պետրոսյանի անկեղծությանը, մինչդեռ վերջինս չէր ցանկանում ասոցացվել պարտված Փաշինյանի հետ նույնիսկ լայն պատմական համատեքստում: Ահա թե ինչու դրա լավագույն ապացույցը կլինի այն, որ նա հասարակությանը ցույց տար, որ պատրաստ է միավորվելու նույնիսկ իր ոխերիմ քաղաքական թշնամու` Ռոբերտ Քոչարյանի հետ, որպեսզի հասարակությունը հավատա, որ ինքը` Տեր-Պետրոսյանը, այլևս կապ չունի իր պարտված «հոգեզավակի» հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի երեք նախկին նախագահների եւ Արցախի երկու նախկին նախագահների հանդիպումը պետք է լուծեր այս խնդիրը:  

Եվ, ահա, Տեր-Պետրոսյանը, հրապարակայնացնելով նախագահների այդ հանդիպման խոսակցությունները, վերջնականապես փորձում է հասարակությանը համոզել, որ պատրաստ է ընտրությունների գնալ անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:

Ավելին, ըստ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների, եթե Փաշինյանը կեղծիքների միջոցով հունիսի 20-ից հետո կարողանա վերարտադրել իր իշխանությունը, ապա նրանք «լեգիտիմ իրավունք» կստանան դրանում մեղադրել Ռոբերտ Քոչարյանին, որի պատճառով, իբր, չկայացավ միասնական պայքարը: Այս տեսանկյունից Տեր-Պետրոսյանը փորձում է լուծել իր երկրորդ խնդիրը` քաղաքականապես վերակենդանանալ հունիսի 20-ից հետո, երբ բոլորը կտեսնեն, որ Քոչարյանին ու Սարգսյանին չհաջողվեց կանգնեցնել Փաշինյանին: Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ դրանից հետո նա կկարողանա դառնալ Փաշինյանի հիմնական հակառակորդը, մանավանդ, որ, ի տարբերություն մյուս երկու նախկին նախագահների, Տեր-Պետրոսյանի թեկնածությունը բացասական ասոցացիաներ չի առաջացնում ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Ադրբեջանում: Միևնույն ժամանակ, նա առավելություն կունենա Փաշինյանի նկատմամբ այն իմաստով, որ նա ոչ թե հող հանձնող նախագահ է, այլ` հող նվաճող: Միաժամանակ նա հայ-ռուսական հարաբերությունների խորացման ակտիվ կողմնակից է:

Ըստ Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի, իրեն խանգարում են նույն արեալի գործիչ Փաշինյանը, և նախկին նախագահները, և հատկապես Քոչարյանը, որի ազդեցությունը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կարող է էապես փոխվել հունիսի 20-ից հետո:

Հենց այս երկու հանգամանքներն են դրդել Տեր-Պետրոսյանին հրապարակայնացնել նախկին նախագահների հետ իր հանդիպման ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները: Իրականում, Տեր-Պետրոսյանը նախկին նախագահների հետ համագործակցելու լուրջ նպատակ չուներ, առավել եւս` «Հայաստանը փրկել Փաշինյանից»: Նա պարզապես փորձեց, ինչպես միշտ, թաքցնել իր անձնական շահերը «պետականամետ ​​հռետորաբանության» քողի տակ՝ հուսալով, որ հասարակության որոշ հատված կհավատա իրեն:

Սա՛ է իրականությունը

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan