Հղիության 7-րդ ամսում գտնվող կնոջ դի է հայտնաբերվել
Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: