Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

10 ծրագրային հարց՝ ընտրություններին ընդառաջ․ Վահե Հովհաննիսյան

Ընտրությունը անհատական և կոլեկտիվ բարդ մեխանիզմ է։ Այն ենթադրում է հարցեր, որոնք մենք վախենում ենք բարձր ասել, որոնց վախենում ենք պատասխանել։ Այս բոլորը միասին ձևավորում են ընտրության էկոլոգիան։

Ո՞ր երկրում են կայանալու ընտրությունները

Առաջին հայացքից պարզ այս հարցին պատասխանելը անհնարինության չափ դժվար է։ Հայաստանը, որպես պետություն, կորցրել է իր ամողջականությունը։ Փոքր Հայաստանի տարբեր հատվածներ այլևս չունեն ընդհանուր պետականության ընկալում։  Երևանը, Սյունիքը, Լոռին, Տավուշը այլևս մի ամբողջական  պետության մասեր չեն։ «Իմ տղան թող չծառայի Արցախում, իմ տղան թող չծառայի Սյունիքում, հետո՝ քաղաքից դուրս, հետո՝ բակից... Իմ պատուհանից չերևացող՝ նոր հայ-ադրբեջանական սահմանը գոյություն չունի, եթե նույնիսկ այն արդեն սյունիքցու բակում է». այս տրամաբանության մեջ ենք ապրում։ Մի պետություն, որտեղ մեքենայով մի քանի ժամում կարելի է ծայրից ծայր հասնել, կորցրել է իր ամբողջականությունը, մեր խնդիրներն այլևս մենք միասնականորեն չենք տեսնում։

Ո՞ր ժողովուրդն է մասնակցելու քվեարկությանը

Երկրորդ պարզ հարցին ևս շատ բարդ է ճիշտ պատասխան գտնելը։ Թուրքական բանակը սեփական պատուհանից տեսնո՞ղ ընտրողը, թե՞ «հայ աստղերի նոր լուսանկարը Դուբայից ու Լոսից» խավը, ամեն օր Ջեբրայիլից մինչև Զանգելան աճյուն փնտրող ու սպասո՞ղ ընտրողը, թե՞ նույն պահին ճոխ ռեստորանային քեֆին մասնակցող ընտրազանգվածը։ Հադրութի ու Շուշիի կորստից հետո սեփական կյանքը անիմաստ համարո՞ղ շերտը, թե՞ դրա մասին վաղուց մոռացածը։ Սպայկայի սառնարաններում մինչ օրս հարազատի դիակ փնտրողնե՞րը, թե՞ Իմ քայլի անհոգների բանակը։ Թուրքական բայրաքթարը Աբովյանի երկնքում տեսածնե՞րը, թե՞ արդեն թուրքի հետ մտովի մեղրամիս անողները, Երևանի օդային տագնապի համար 1 աստիճանը հիշողնե՞րը, թե՞ ցուցակների համար կռիվ տվողները, մի ոտքն արդեն Կրասնոդար և ԱՄՆ տեղավորա՞ծը, թե՞ մի այլ շերտ։ Մենք, որպես հասարակություն, չունենք ո´չ ընդհանուր վիշտ, ո´չ ընդհանուր կորուստ, ո´չ ընդհանուր նպատակներ։ Այդ դեպքում տրամաբանորեն ձևավորվում է հաջորդ հարցը.

Ինչի՞ մասին է այս ընտրությունը

Կա՞ մեկը, որ կպատասխանի այս հարցին։ Եթե սա ընտրություն է արժանապատվության, ապա շատ ավելի վաղուց պետք է իշխանություն փոխված լիներ, եթե սա ընտրություն է՝ ընդդեմ էքզիստենցիալ վտանգի, ապա ոչ թե նոյեմբերի 10-ից, այլ սեպտեմբերի 27-ից առաջ պետք է դա արվեր, եթե սա ընտրություն է՝ սոլիդ իշխանություն ունենալու համար, ապա վաղուց արդեն այդ ճանապարհին պետք է լինեինք։ Եթե այս փուլերը չեն արվել, ապա ընտրությունը դրանց մասին չէ։ Եթե թվում է, թե ընտրությունը Փաշինյանի՝ իշխանության մնալու մասին է, ապա դա´ էլ չի լինելու. իր թիմակցի եղբոր բառերով ասած՝ եթե 100 տոկոս էլ հավաքի, միևնույն է, չի մնալու իշխանության՝ բնությունը չի թողնելու, պետության բացակայությունը չի թողնելու։Այդ դեպքում ինչի՞ մասին է այս ընտրությունը։ Որ աշխարհին ասենք՝ մենք պետության ունակ չե՞նք։ Պարտության սիմվոլին այլընտրանք մենք չկարողացանք ձևավորել, որովհետև այլընտրանքը պետք է լիներ գաղափարների, մոտեցումների, հավասարակշռված տեսլականների վրա հիմված քաղաքական հոսանքի տեսքով, և ոչ՝ անհատների։ Ի՞նչ կանի ընտրողն այս պայմաններում. մտովի կմերժի պարտության սիմվոլին ու, այլընտրանք չտեսնելով, չի գնա ընտրության։

Ո՞ր էլիտաները կարող են փոխել վիճակը

Սին հույսեր պետք  չէ ունենալ. հայաստանյան էլիտաների արժեհամակարգում գավառականության ֆոնին վերջում միշտ հաղթում է անձնական շահը։ Կյանքն ապացուցեց, որ մենք չունենք էլիտաներ, որոնք կարող են կրիտիկական պահին կասեցնել անկումը։ Ողբերգական պատերազմից ու պարտությունից անցել է վեց ամիս, բայց մենք չենք կարողացել նույնիսկ համահայկական մի ձևաչափ հավաքել՝ աշխարհի ազդեցիկ հայերից ու քննարկել նոր իրականությունը։Ինձհամար անբացատրելի է, թե վերջին երկու տարում, իսկնոյեմբերի 10-ից՝ հրատապության կարգով, ինչո՞ւ չձևավորվեց այն մեքենան, որը սկզբում կստեղծեր անհրաժեշտ մթնոլորտ, հետո կձևավորեր անհրաժեշտ կառույցներ, հետո կստանար անհրաժեշտ ձայներ և վերջում կպահեր այդ ձայները։

Թեև պատասխանը պարզ է. նրանք, ովքեր հասկանում էին սա և ունակ էին բովանդակություն ու կառուցվածք ապահովել, չունեին անհրաժեշտ ռեսուրսներ։

Անհատական ընտրություն. ո՞րն է ավելի ազնիվ

Շատերը, այդ թվում՝ ես, կանգնած ենք դժվար ընտրության առաջ։Այն ամենը, ինչը նախորդ ամիսներին պետք է արվեր՝ ընդդիմադիր թևերի հաջողության համար, ինչը դու անընդհատ ասել ես, չի արվել։Ուրեմն կա հավանականություն, որ ընտրություններով էլ հաջողություն չլինի կամ այն չլինի՝ ցանկալի աստիճանի։ Այ, հենց այստե´ղ ես կանգնում բարդ ընտրության առաջ. կարելի է քաշվել մի կողմ և ասել, որ Փաշինյանի օրոք ընտրության գնալը սխալ է։ Կախված նրանից, թե ո´ր ճամբարում ես, կարելի է տարբեր կոպիտ բառերով ասել։ Շատ լավ, համաձայնենք, դուք ճիշտ եք, և գուցե հենց այդպես էլ կա, բայց այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում,ո՞րն է ռացիոնալ ելքը ։ Սպասենք՝ Նիկոլն ավելի՞ քանդի երկիրը, սպասենք Նիկոլի հրահրած նոր պատերազմի՞ն, ինչ՞ին սպասենք, եթե նա դնում է ընտրություն և մասնակցում, ու հանրային ճնշումը չի բավականացնում՝ նրան մինչ ընտրությունները հեռացնելու։ Թե ինչու չի բավականացնում՝ այլ հարց է։

Մասնակցելու և չմասնակցելուկողմնակիցները չեն արել անհրաժեշտ քայլերը, որպեսզի ընտրությունների ժամանակ ուժեղ լինեն։ Այս պայմաններում շատերը կարող են անձնական որոշում կայացնել՝ լինել դիտորդ, և կունենան դրա բարոյական հիմքերը։ Բայց դարձյալ անհատական մակարդակում կառաջանա հարց՝ արդյո՞ք դա դասալքություն չէր։   

Միջանկյա՞լ, թե՞ վերջնական ընտրություններ

Կա մեծ հավանականություն, որ սա լինելու է միջանկյալ ընտրություն։ Կեղծումների, տուրուդմփոցների արդյունքում կարող է ձևավորվել մի իրականություն, որը երկար չի կարողանա մնալ։ Փաշինյանի ու հիմնական ուժի (ուժերի) բախումից կառաջնա նոր ընտրության և նոր իրականության ձևավորման օբյեկտիվ պահանջ։ Իհարկե, կարելի է այս փուլում մնալ դիտորդ,կարելի է սպասել, որ ուրիշներն իրար մաշելով՝ իրենցհաշվին ավարտեն այս անցումային փուլը, և հետո նոր հայտնվել ավելի երկարատև ընտրության փուլում։ Բայց սա կլինի զուտ քաղաքականություն՝ հանուն մանդատի, հանուն իշխանության, փողի և այլնի։ Բայց ինչ-որ մեկը պետք է սրանց մաշեցնի, չէ՞, թեկուզ իր հաշվին։Չի բացառվում որ խոսքը քաղաքական անզնազոհության մասին է,ինչո՞ւ չէ։ Հակառակ դեպքում այս մղձավանջը կարող է ավելի երկար տևել։ Բայց Փաշինյանին երկար դիմանալու ռեսուրս մեր երկիրը չունի։

Կարողանալո՞ւ ենք ապրել իրար հետ

Մի բան պետք է պարզ հասկանալ. մինչ թուրքերի կամ ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու հնարավորությունը քննարկելը, մենք ունենք մեր ներսում նույնատիպ հարց. կարողանալո՞ւ ենք ապրել իրար հետ նույն երկրում այն մարդկանց հետ, ովքեր Շուշին համարում են թուրքական։ Շատ կոնկրետ հարց, երբ Փաշինյանը՝ պատերազմ հրահրելուց, նոր Սարդարապատ հռչակելուց ու պարտվելուց հետո ելույթ էունենում բանակի լայնածավալ բարեփոխման թեմայով կամ տարածաշրջանային խաղաղության թեմայով ու դրանից հետո նա դեռ ունի համակիրներ, ծագում է պարզ հարց՝ ինչպե՞ս ենք շարունակելու նրանց հետ ապրել նույն հասարակության մեջ, ինչպե՞ս ենք հարաբերվելու։ Եթե մարդը հոկտեմբերի 19-ին չի կանգնեցրել պատերազմը, ու ժողովուրդը նրան դա ներում է, ապա ինչպե՞ս ենք ապրելու ժողովրդի այդ հատվածի հետ։ Նրան հոտնկայս ծափահարող պատգամավորների հետ ինչպե՞ս ենք շարունակելու ապրել։ Սրանք շատ կոնկրետ առարկայական հարցեր են, որ շատերի տներում կան։ Հասարակական ամբողջականություն և համատեղելիություն հնարավոր է ստանալ մեկ դեպքում, երբ հանրային կյանքում չի լինի Փաշինյանը։

Ո՞ր պուրակն է ավելի անմարդկային

Բաքվում բացված պուրակը միջնադար է և ազգային ստորացման ակտ։ Բայց այդ պուրակը, պայմանական ասած, Երևանյան պուրակի հետևանքն է։ Իմ քայլի խմբակցությունը «քաղաքական պուրակ» է, և պատերազմն ու պարտությունը քաղաքական պուրակի գոյության հետևանքն են։

Նոյեմբերի 10-ից հետո իշխող խմբակցության պահվածքը մարդկային  և քաղաքական թրաֆիքինգ է՝ քաղաքական գերություն։ Եթե Փաշինյանն իր լայվերից մեկում առաջարկի խմել Բայրաքթարների կենացը, ԱԺ ամբիոնում նստած իմքայլականներից և ուսապարկերի ողջ խմբակցությունից քանի՞սը կառարկի։ Հարցը հռետորական չէ։ Ժամանակն է, որ մենք տեսնենք ողբերգության պատճառահետևանքային կապերը։

Ի՞նչ է լինելու ընտրություններից հետո

Նախորդ հարցերի պատասխանները հուշում են հավանական արդյունքը. եթե սա ընտրություն է ամբողջականությունը կորցրած պետությունում, միասնական օրակարգեր չունեցող հասարակության մեջ և անհեռատես էլիտաների առկայությամբ, ապա ընտրություններըկարող են և ոչնչի չբերել։Դրանք կկեղծվեն, կանցնեն վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ։ Կլինի ավելի´ թույլ, ավելի´«նոր» Հայաստան՝ նոր ռիսկերով, նոր աղետներով, որտեղ ընտրությունների հաջորդ իսկ օրվանից մտածելու ենք պետությունը փրկելու ելքերի մասին։Պարզ ասած՝ նոր ընտրությունների մասին։

Կա տարբերակ՝ ամեն դեպքում պայքարել, որ գոնե հետո չասես՝ չարեցի, անկեղծ խոսել հասարակության հետ, քեզնից կախված ամեն ինչ անել. գուցեև ստացվի՝ բեկել իրականությունը ու համոզել, որ պետությունը ավելի կարևոր է՝ քան պետական համակարգին բաժանվող պրեմիան,խաղողի«շպալը», թայֆայական կապերը, «շուստրի» գործարքները իշխանության հետ և այլն։

Կարելի է պայքարել ու, անձնական շահը ստորադասելով, համոզել ընտրողին՝ քվեարկել ո՜ւմ ուզում են՝ բացի Փաշինյանից, իսկ եթե ընտրությունների տրամաբանությունը դարձավ երկբևեռ, ապա քվեարկել, պայմանական ասած, Հայաստանի թեկնածուի օգտին՝ մի կողմ դնելով անձնական նախասիրությունները և այլ ինտելեկտուալ հիմնավորումները։ Ընտրության հնարավոր հետևանքը շատ պարզ է ՝ նոր ստորացում, նոր պատերա՞զմ, թե՞ կայունություն ու արժանապատիվ խաղաղություն։

Պատասխան պահանջող հարցը

Կապիտուլյանտն իր իշխանությունը պահելու համար սկսել է «խաղաղության» քարոզը։ Բայց դա կապիտուլյատիվ խաղաղություն է, պայմանական ասած՝ լենանազարյանական խաղաղություն, որն իշխանություն պահելու համար է և որևէ կապ չունի պետության անվտանգության հետ։ Սա նաև էժան ապրանք է, որը Փաշինյանը, իր էությանը համաձայն, փորձում է մեծածախ վաճառել կոտրված, հուսալքված, ինչու չէ՝ պատերազմից վախեցած ժողովրդի վրա։

Սրան պետք է հակադրել շատ ավելի լուրջ, մնայուն, իրական գաղափար, որը չի կարող լինել ոչ «խաղողի շպալը», ոչ էլ՝ Աջարիայի օրինակը։ Կոնտր գաղափարը պետք է լինի արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ բանակցությունների մոդելը։ Ընդունենք, որ դրա բանաձևը դեռևս ձևակերպված չէ։ Հենց դա արվեց, բոլոր հարցումներով 40-50 տոկոս չկողմնորոշված ընտրազանգվածը կատարելու է իր ընտրությունը։

Վահե Հովհաննիսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan