Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

«Le Figaro». Ժամանակն է Եվրոպան դադարի լռել և աջակցի Հայաստանին ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի

Ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ «Ժամանակն է Եվրոպան դադարի լռել և աջակցի Հայաստանին ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի» վերտառությամբ հոդված է հրապարակել, որը մասնակի ներկայացնում ենք ստորև։ 

«Վերադառնալով Հայաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին նշում է, որ Եվրոպայի մի մասը կոչ է անում նրան, վերջապես, աջակցություն ցուցաբերել խոշտանգված և խոցված երկրին՝ Բաքվի հաղթական ռազմական գործողություններից հետո, որը ստացել է Էրդողանի օգնությունը», - ասվում է հոդվածում։ 

«Պատերազմի հարակից զոհը դարձավ միջազգային իրավունքը, որը ստեղծվել է հենց այն բանի համար, որ չկրկնվեն 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգությունները։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վեճի առարկա էր Հայաստանի և Ադրբեջանի միջև (ինչ էլ որ ասի Ալիևը՝ հարցը դեռևս բաց է մնում), բայց այն քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Միակողմանի հարձակմանն աջակցելով, Թուրքիան ցանկացավ ցույց տալ, որ բռնությունը տարաձայնությունների կարգավորման առավել արդյունավետ միջոց է, քան երկխոսությունը։ Թույլ տալով նրան գործել այդ կերպ, արևմտյան աշխարհը վտանգավոր նախադեպ ստեղծեց... Ո՞ւր կորան մեր սկզբունքները։ 

Ադրբեջանն ու Թուրքիան մանրակրկիտ պլանավորել էին այդ գործողությունը։ Դրա հետ մեկտեղ երկու պետություններն էլ անդամակցում են ՄԱԿ-ին, որի անդամները պետք է լուծեն իրենց «միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով» և զերծ մնան «ուժով սպառնալիքից կամ այն կիրառելուց»։ Դրա բացառությունը կարող է ծառայել միայն ագրեսիայի փաստը կամ միջազգային մանդատը։ Եթե մենք թույլ ենք տալիս, որ պետությունները խախտում են այդ հիմնարար կանոնները, օգտագործում են արգելված զենք, կատարում են ռազմական հանցագործություններ և ստանում են դրանից երկարատև ստրատեգիական շահ, այդպիսով մենք ընդունում ենք, որ ուժն իրավունքից վեր է։ 

Իհարկե, բռնությունն աշխարհում ո՛չ մի տեղ չի անհետացել, բայց միայն այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակն է, միտումնավոր հատում է կարմիր գիծը, իրենից աննախադեպ ծավալների հասնող շեղում է ներկայացնում։ Մեր պասիվ դիրքորոշումը ես քննադատել եմ Եվրախորհրդարանում դեռևս 2020 թվականի հոկտեմբերին։ Եռաբլուրում ես գրեթե ֆիզիկապես զգացի այդ կործանարար լռության ուժը, և ես երբեք չեմ մոռանա այդ պահը։ Հարկ է մտածել նաև երևանյան հիվանդանոցում վիրավորների սարսափելի ճակատագրի մասին, հազարավոր ադրբեջանական զոհերի մասին, բոլորի, որոնք ստիպված պատասխան են տալիս երկխոսության փոխարեն բռնության գերակայությանը, որոնք մենք ինքներս ենք թույլ տվել։ 

Եվրոպան դեռ ժամանակ ունի գործելու, ուշադրություն դարձնելու հայ ժողովրդի կարևոր խնդիրներին։ Առաջինը՝ ռազմագերիների ճակատագիրն է, որոնց գերության մեջ է պահում Ադրբեջանը ի հեճուկս մարդու իրավունքների և սեփական պարտավորվածությունների։ Հայաստանը պահեց խոսքը և ազատեց գերիներին։ Հիմա սպասում է սեփական գերիների վերադարձին, և հազարավոր ընտանիքներ մինչ այժմ ապրում են տագնապով՝ գերեվարված որդիների ճակատագրի համար։ Նման անմարդկային և հակաիրավակապ շանտաժը չի կարող շարունակվել. եթե մեր երկրները վճռականորեն պահանջեին ազատել այդ մարդկանց, նրանք կհասնեին դրան և ցույց կտային, որ Հայաստանը մեկուսացման մեջ չի գտնվում, և որ Եվրոպան վերջնականապես չի կորցրել պատասխանատվության, սկզբունքների և շահերի զգացումը, որոնք նրան միավորում են վաղ ժամանակներից այդ բարեկամական երկրի հետ։ Մենք պետք է տանք այդ հույսը սգով համակված մարդկանց, որոնք նայում են մեր կողմ Եռաբլուրից»,-նշում է հոդվածում եվրոպացի պատգամավորը։ 

Zham.am 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan