Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել
Դիտել նաև
Գյումրի-Երեւան ավտոճանապարհին, Լանջիկ-Մաստարա հատվածում խայտառակ իրավիճակ է. Լուսանկարներ
Խաղաղություն պետք է լինի տարածաշրջանում ի հեճուկս Ալիևի. Լենա Նազարյան. Տեսանյութ
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է ԲՏԱ նախարարի հետ աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը. Տեսանյութ
Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ-ը՝ Հ. Արշակյանի և Փ. Ֆահրադյանի միջև տեղի ունեցածի մասին
Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն
ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:
Մոտ մեկ ամիս առաջ Երեւանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը մոտեցել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին եւ հարցրել՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Նրանց միջեւ ինչ-որ խոսակցություն է եղել, որից հետո Հակոբ Արշակյանը բարձրացել է վերեւի հարկ, հարձակվել է լրագրողի վրա կոտրել նրա գույքը: