R.I.P. TRIPP Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան
9
Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Պատերազմ Արցախում
R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ)

Ինչպե՞ս կանգնեցնել թուրքացման ալիքը

ԻՆՉՊԵՍ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ԱԼԻՔԸ

Անցած տարվա նոյեմբերի 10-ին, Կապիտուլյացիայի աղետալի ակտը ստորագրելուց անմիջապես հետո, ես գրել էի նրա մասին, որ Հայաստանը և Արցախը բազմաքայլ աշխարհաքաղաքական դավադրության զոհ են դարձել։ Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հանրային հայտարարությունները գալիս են ևս մի անգամ փաստելու, որ այդպիսի դավադրություն ոչ միայն տեղի է ունեցել, այլև շարունակվում է հիմա էլ նոր թափով։ Նրա առանցքային նպատակն է՝ դնել Հարավային Կովկասը Թուրքիայի ռազմավարական ազդեցության տակ, հեռանկարում նաև ճանապարհ բացելով նրա համար Կենտրոնական Ասիա և Ռուսաստանի խորքը։ Արցախը այս մեծ խաղում ընդամենը մի միջանկյալ խաղաքարտ էր, և նրա հանձնումը անհրաժեշտ էր մի կողմից հայ ժողովրդին ստորացնելու և նրա դիմադրության ոգին ջարդելու, իսկ մյուս կողմից էլ՝ նաև Ռուսաստանին տարածաշրջանում վարկաբեկելու և նրա թուլությունը ի ցույց դնելու համար։ 

Այս հավակնոտ ծրագիրը հզոր հովհանավորներ ունի, նաև Թուրքիայից դուրս, և նրա հեռագնա նպատակը Ռուսաստանի վերջնական կազմաքանդումն է, իսկ միջանկյալ փուլերում նրանից պետք է պոկվեն և Թուրքիայի ենթակայության տակ դրվեն նրա նախկին և ներկա դաշնակիցները։ Դա արդեն տեղի է ունեցել Ուկրայինայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, հիմա այս ծրագրում հասել է Հայաստանի հերթը։ Հայաստանի գործող իշխանությունները վերջին շաբաթներին մեծ եռանդով լծվել են Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարների (որոնք նրանք անվանում են "տարածաշրջանային ուղիների ապաշրջափակում") գովերգմանը, ներկայացնելով դա որպես երկար սպասված խաղաղության, դարավոր թշնամության հաղթահարման, և տարածաշրջանի բարգավաճմանն ուղղված քայլեր։ 

Իրականում, չկա թերևս մի հայ մարդ, առավել ևս Հայաստանում ապրող, ով չէր ցանկանա, որ մեր տարածաշրջանում վերջապես խաղաղություն հաստատվի, որ մենք կարողանանք կենտրոնանալ ստեղծարար աշխատանքի վրա, որ մեր զավակներին կյանքին չսպառնան դժոխային ԱԹՍ-ները և հեռահար հրթիռները։ Սակայն խաղաղությունը հաստավում է ոչ թե սոսկ ցանկությամբ, այլ ուժերի իրական հաշվեկռի հիման վրա։ Դեռ ոչ մի պետություն, պարտվելով և զինաթափվելով, արժանապատիվ խաղաղություն ձեռք չի բերել։ Խաղաղությունը հաստատվում է միան այն դեպքում, երբ կողմերից ոչ մեկը այլևս իրատեսական չի համարում պատերազմի միջոցով սեփական քաղաքական նպատակներին հասնելը, և ստիպված է լինում հաշվի նստել դիմացի կողմի շահերի հետ։ Ուստի երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ շարունակում է մեր վրա թուր ճոճել, ամբողջ աշխարհի աչքի առաջ բարբարոսաբար ավերում է հայկական հուշարձանները, շարունակում է գերի պահել մեր եղբայրներին, հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է և հաջորդը Սյունիքի հերթն է, դժվար է ենթադրել, որ նրանց առաջ զինաթափվելով և հաղթողի ողորմածությանը հանձնվելով, մենք կարող ենք երկարաժամկետ խաղաղություն և բարգավաճում ստանալ։

Իրականում, Թուրքիան և Ադրբեջանը բնավ նպատակ չունեն աջակցել Հայաստանի զարգացմանը, այլ անթաքույց ցանկություն ունեն այն ներսից գրավել։ Եթե թուրքերին հաջողվի իրենց ներքին համակիրների միջոցով Հայաստանում ի վերջո իշխանություն զավթել, տեղի կունենա ուղիղ հակառակը՝ Հայաստանը կկտրվի Ռուսաստանից, ինչպես նաև զգալի չափով իր այլ բարեկամ երկրներից և այնտեղ բնակվող հայկական սփյուռքից, այդտեղից կնվազեն ներդրումները և դրամական հոսքերը, որոնք մինչ այժմ Հայաստանի զարգացման գլխավոր խթանն են եղել, փոխարենը Հայաստան արագացված տեմպերով կներթափանցի թուրքական կապիտալը՝ խեղդելով տեղական բիզնեսին։ Ռուսաստանը կարող է հարկադրված լինել նաև դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանից, ինչպես դա եղավ Վրաստանի դեպքում, և նրան փոխարինելու կգան թուրքական զորքերը, որոնք վերջին տարիներին ագրեսիվորեն իրենց ներկայությունն են ընդլայնում ողջ տարածաշրջանում։ 

Արդյունքում, Հայաստանը էլ ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից և Ադրբեջանից, և ստիպված կլինի սպասարկել նրանց ցանկացած քմահաճույք, և մեկին կհետևի մյուսը՝ մի օր Սահմանադրությունը կփոխվի, հնարավորություն տալով օտարներին ազատ հող ձեռք բերել, հաջորդ անգամ կպարզեցվի քաղաքացիություն ստանալու և ընտրություններին մասնակցելու իրավունքը, երրորդ անգամ պարտադիր կդարձվի որոշակի քվոտան ուժային կառույցներում։ Այսպիսի զարգացումների հետևանքում, մի քանի տասնամյակի ընթացքում Հայաստանի ամբողջ մարզեր առանց որևէ կռվի կվերաբնակեցվեն թուրքերով, ազերիներով և նրանց տարաբնույթ այլ արբանյակներով, իսկ բնիկ հայ բնակչությունը ստիպված լինի արտագաղթել Ռուսաստան, Եվրոպա և ԱՄՆ, որտեղ այն ավելի անվտանգ իրեն կզգա, քան սեփական հայրենիքում։ Եթե որևէ մեկին սա թվում է ֆանտաստիկ սարսափների ֆիլմ և անհեթեթ չափազանցություն, ապա պետք է հիշեն, որ ընդամենը երկու հարյուր տարի առաջ Հայաստանի ներկա տարածքը հենց այդպիսի վիճակում էր, և հենց այդ ժամանակների մասին են մինչև հիմա երանությամբ հիշում ազերի պարագլուխները, հայտարարերով Սյունիքի, Սևանի և նույնիսկ Երևանի նկատմամբ իրենց հավակնությունների մասին։ 

Այսօր մենք դեռ հնարավորություն ունենք կանգնեցնել այդ կործանարար թուրքացման ալիքը՝ առաջին հերթին ինքներս մեր մեջից դուրս մղելով վախկոտին, հարմարվողին, ստորաքարշին, և գիտակցելով, որ պատերազմում պարտությունը աշխարհի վերջը չի, որ մենք դեռ կարող ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին, որ մենք աշխարհում բազմաթիվ բարեկամներ ունենք, որոնցից Հայաստանի իշխանություններն իրենք էին երես դարձրել, և որոնք պատրաստ են այլսօր էլ կանգնել մեր կողքին, եթե մենք պայքարենք մեր իրավունքների համար։ Այսօր մենք պետք է գլուխներս բարցրացնենք և մարտնչենք մեր ապագայի համար՝ առաջին հերթին մեր երկրում ապրելով և արարելով, մեր վիրավոր, բայց մարտնչող բանակը ոտքի կանգնեցնելով, մեր բարեկամների հետ սառեցված հարաբերությունները վերականգնելով, և վճռականորեն մերժելով բոլոր նրանց, ովքեր խաղաղասիրության քողի տակ, այսօր մեզ կեղծ խոստումներով սեփական հայրենիքից օտարման են տանում։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>