Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են
15
Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Պատերազմ Արցախում
Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն Մաhաgել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը «Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները 224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը Այս իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք է քարոզարշավների, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Աբրահամյան Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել․ Գալուզին Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին

Ճգնաժամային իրավիճակ ստեղծում է հենց Նիկոլ Փաշինյանը․ ընտրությունները ելք չեն․ Կոլերով

Չնայած Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմից հետո տարածաշրջանը և դրա շուրջ իրավիճակը՝ ռուս-թուրքական համագործակցություն, ՌԴ-Արևմուտք առճակատումն ամենաթեժ փուլում է, գրավելով փորձագիտական համայնքի ուշադրությունը, պակաս ուշագրավ չէ հայաստանյան ներքաղաքական կյանքը:

168.amի հետ զրույցում«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ռուս վերլուծաբան, պատմաբան Մոդեստ Կոլերովն անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ իշխանությունների որոշմանը:

Հարցին, թե ընտրությունները կարո՞ղ են ՀՀ-ում և ՀՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելք հանդիսանալ, Մոդեստ Կոլերովը պատասխանեց՝ ոչ: Ըստ նրա՝ ընտրությունները չեն կարող ճգնաժամից ելք լինել շատ պարզ պատճառով, որովհետև ճգնաժամային իրավիճակ ստեղծում է հենց Նիկոլ Փաշինյանը:

Մոդեստ Կոլերովը կրկին պնդեց, որ Ռուսաստանը չի միջամտում ներքին գործերին, ինչպես վերջերս պնդեցին ՌԴ իշխանությունները: Իսկ իշխանություն, նրա խոսքով՝ ձևավորում է հասարակությունը և այն, թե ում է նա աջակցում:

Այս դեպքում, Կոլերովի կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ում է համակրում Մոսկվան, կամ որոնք են ռուսամետ ուժեր, քանի որ առաջին պլան է գալիս քաղաքական ուժի վարկանիշը և հաղթելու նրա հնարավորությունները:

«Իսկ որքան հասկանում եմ սոցհարցումների տվյալներից՝ բարձր վարկանիշ որևէ ուժ չունի»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ն արդյոք կանխատեսումներ, թե ինչպես կզարգանան Փաշինյանի վերընտրության և արևմտամետ ուժերի ամրապնդման դեպքում հայ-ռուսական հարաբերությունները, Կոլերովը պատասխանեց՝ ոչինչ:

«Այսինքն՝ ոչ մի նոր բան չի լինի»,-ասաց Կոլերովը՝ ակնարկելով, որ ներկայիս իշխանություններն արել են հնարավոր ամեն բան այդ հարաբերությունները վատթարացնելու համար:

Անդրադառնալով կարծիքներին, թե պարտված Փաշինյանի իշխանության երկարաձգումը ձեռնտու է գերտերություններին, նա ասաց, որ Ռուսաստանին հարկավոր է միայն, որպեսզի նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականացվի:

«Մնացածը դետալներ են: Թե ինչու այլ տերություններին կարող է պետք լինել Փաշինյանը, չեմ կարող ասել»,-ասաց Կոլերովը:

Հարցին, թե Ռուսաստանն ի՞նչ սպառնալիքներ է տեսնում Սյունիքի համար՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վաղարշակ Հարությունյան-Վալերի Գերասիմով վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սյունիքի անվտանգության հարցը, Մոդեստ Կոլերովն ասաց, որ չկան ռազմական սպառնալիքներ, քանի որ այդ ուղղությամբ հայտնի է, որ նախաձեռնվում են քայլեր նաև Ռուսաստանի կողմից, և դա է քննարկվում երկկողմ մակարդակում:

«Կան քաղաքական սպառնալիքներ, երբ Բաքուն ամենաբարձր մակարդակով Զանգեզուրն ու Սյունիքը հայտարարում է կորսված ադրբեջանական տարածքներ: Դա բավարար է, որպեսզի քաղաքական սպառնալիքը համարենք իրական»,-ասաց Կոլերովը:

Հիշեցնենք, որ մարտի 23-ի երեկոյան կայացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել էին հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ էր կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն էին ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>